Եթե դուք ունեք այս գծերը՝ դուք պատկանում եք մարդկանց հազվագյուտ տեսակին
ՀասարակությունՀամաձայն Կարլ Յունգի, անձի տեսակը որոշվում է հոգեբանական կարգավորման (էքստրավերտ թե ինտրովերտ), նաև հոգեբանական ֆունկցիաների (մտածողություն, զգացմունք, տպավորություն և ինտուիցիա) գերակայության հիման վրա։
Այդ կատեգորիաների տարատեսակ համադրությունների հիման վրա հետագայում առանձնացրել են անձի 16 տեսակ (անձի տիպոլոգիա Մայերս-Բրիգս)։ Եվ ամենահազվագյուտ տեսակներից է՝ INFJ-ը (ինտրովերսիա, ինտուիցիա, զգացմունք, դատողություն)։
Ցանկանո՞ւմ եք իմանալ, արդյո՞ք պատկանում եք INFJ անձի տեսակին։ Ահա 12 յուրահատկություն, որոնք բնորոշ են այդ տեսակին.
1. Նրանք ուշադրություն են դարձնում միայն այն բաներին, որոնք իրոք նշանակություն ունեն
INFJ տեսակի մարդիկ ուշադրություն են դարձնում միայն այն բաներին, ինչն իրոք կարևոր է և չեն շեղվում մանրուքներից։
Ինչ դժվարություններ էլ ի հայտ գան նրանց ճանապարհին, նրանք ունակ են բավական սառնասրտորեն դրանք հաղթահարել։ Ընդորում նրանք իրոք գործում են վստահորեն։
Եթե ինչ-որ բան այնպես չի գնում և նրանց չի հաջողվում կյանքի կոչել իրենց պլանները, նրանք ուղղակի գտնում են մեկ այլ տարբերակ դրված նպատակներին հասնելու համար։
2. Նրանք հստակ գիտեն թե ինչու են անում այս կամ այն աշխատանքը
INFJ տեսակի մարդիկ՝ շատ պատասխանատու աշխատողներ են։
Նրանք երբեք չեն անում իրենց աշխատանքը միայն «պտիչկա» ստանալու համար։ Միշտ ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի որքան հնարավոր է լավ կատարեն դրված խնդիրը։
Նրանք հստակ տեսնում են նպատակը և ջանադրաբար աշխատում են, որպեսզի հասնեն դրան։
3. Նրանք օժտված են զարգացած ինտուիցիայով, զգում են, երբ ինչ-որ բան պետք է տեղի ունենա
Այդ շնորհը տրված է նրանց ի ծնե։ Դա նրանց բնույթն է։
Նրանք կարող են զգալ, որ ինչ-որ բան այնպես չէ։ Այդպիսի դեպքերում նրանք սկսում են առանց վարանելու գործել, ընդորում ամբողջովին հիմնվելով սեփական ինտուիցիայի վրա։ Նրանք լավ գիտեն, որ ինտուիցիան նրանց հազվադեպ է խաբում։