Ադրբեջանական ինքնաթիռի խոցման պատմությունը սկսում է վտանգավոր դառնալ Հայաստանի համար
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Ալիևի կտրուկ հայտարարությունները վերջին ավիավթարի համատեքստում վկայում են Անդրկովկասի տարածաշրջանում ռուսական ազդեցության նկատելի նվազման մասին, «Նեզիգարին» հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Իհարկե, Ադրբեջանի նախագահն իրավունք ունի բողոքներ հայտնել ռուսական օդային երթևեկության վերահսկման ծառայությունների և միջազգային թռիչքների անվտանգության համար պատասխանատու կառույցների ոչ պրոֆեսիոնալ գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև վրդովվելու ավիավթարի հանգամանքների հետ կապված ապատեղեկատվությունից։ Սակայն մինչև ծառայողական հետաքննության ավարտը կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի հավատարիմ մնալ տեղի ունեցածի իր վարկածին»,- նշել է աղբյուրը։
Զրուցակցի խոսքով՝ ռուսական կողմը չէր սպասում, որ նման կոշտ հասարակական արձագանք Ադրբեջանի պաշտոնյաներից։ «Համեմատությամբ՝ Ղազախստանն ավելի զուսպ դիրքորոշում է որդեգրել՝ զերծ մնալով կոշտ հայտարարություններից և հիմնականում հենվելով ռուսական կողմի տրամադրած տեղեկատվության վրա։ Հավանաբար նման համաձայնեցված դիրքորոշում ակնկալվում էր Ադրբեջանի հետ։ Այնուամենայնիվ, Մոսկվան ի սկզբանե հավատարիմ մնաց մի տարբերակին, որն արդարացնում էր իր օդային երթևեկության վերահսկման ծառայությունների գործողությունները, ինչը բաց հարցեր էր թողնում Ադրբեջանին և Ղազախստանին: Մոսկվան և Բաքուն ընդհանուր լեզու չեն գտել»,- հավելել է աղբյուրը, եւ այս ամենը նշանակում է, որ Ալիեւը խնդիրը տանում է քաղաքական հարթություն։
Դիվանագիտական աղբյուրը նաև ընդգծել է, որ անցած տարում Թուրքիան զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Անդրկովկասյան տարածաշրջանում՝ փաստացի դառնալով հիմնական առանցքային խաղացողը։ «Տարվա ընթացքում Ռուսաստանը նկատելիորեն կորցրեց ազդեցությունը ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում։ Ինքնաթիռի կործանման հետ կապված իրական ճգնաժամը դարձել է ցույց, թե ինչպես է Ադրբեջանն ամրապնդում իր դիրքերը և հեռանում ռուսական գոտուց»:
Մյուս կողմից, Տոկաևը ցույց է տալիս, որ Մոսկվայի հետ վեճում ինքը Բաքվի կողմից է։ Աստանան հրաժարվել է «սեւ արկղերը» հանձնել ԱՊՀ Միջազգային ավիացիոն կոմիտեին, որի համար Ռուսաստանը լոբբինգ է արել, դրանով իսկ անուղղակիորեն բռնելով Բաքվի կողմը:
Ընդ որում, Ռուսաստանը այս իրավիճակում, մեղմ ասած, վատ տեսք ունի։ Ըստ ռուսական վերլուծական աղբյուրի. «Կրեմլը մինչ մտածում էր, որ կարող է կովկասյան հարթակում բոլոր հաշվածկները կապել Ադրբեջանի հետ: Սակայն սկսում է նմանվել, որ դա ահռելի սխալ էր: Այն է, Բաքուն, օգտվե´ով առաջին իսկ հարմար առիթից, սկսեց Մոսկվայից դիստանցիա վերցնելու գործընթաց, իսկ Տոկաեւի գործողությունները եկան հուշելու, որ ակտիվորեն գործում է թյուրքական գործոնը»:
Ի դեպ, ավիացիոն այդ վթարի հետ կապված դեռ անորոշ է մնում մեկ էական հարց. իսկ ինչո՞ւ է ռուսական հրթիռը թռել դեպի ադրբեջանական ինքնաթիռ` պայթելով նրա կուրսի ուղղությամբ` բեկորներով խոցելով այն (այս պահի հիմնական վարկածով): Որ այս հատվածում գործել է ուկրաինական անօդաչուն, դա հաստատված է, նաեւ, որ ռուսական ՀՕՊ-ն այդ պահին մարտի մեջ էր: Այսինքն, որ անօդաչուն կարող էր հրթիռը տանել դեպի ինքնաթիռ, ամենապարզ տարբերակն է թվում, որի մասին, ի դեպ, Ալիեւն ակնարկ անգամ չի ուզում անել: Առավել եւս, որ ադրբեջանական ինքնաթիռը, չգիտես ինչու, շրջանցելու փոխարեն մտել է բախման գոտի:
Իսկ ինքնաթիռին զգուշացվե՞լ է հնարավոր վտանգների մասին. այս բոլոր հարցերի պատասխանների «սեւ արկղերում» են, որոց պարունակությունն էլ Տոկաեւը հրաժարվում է տալ նաեւ Մոսկվային:
Ամեն ինչ խոսում է այս պատմության թիկունքում բրիտանական ականջների առկայության մասին: Իսկ բրիտանացիները, չմոռանանք, ինչպես նաեւ Սիրիայի պատմությունն ապացուցեց, սերտ կապերի մեջ են թուրքերի հետ: Ու այս խաղը, թերեւս, սկսում է միանգամայն վտանգավոր դառնալ նաեւ Հայաստանի համար, որտեղ իշխող Նիկոլը եւս հաճախ աչքի է ընկնումբրիտանացիների հետ կապերով: