Սիրիայի նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա
ՄիջազգայինՍիրիայի Արաբական Հանրապետության նոր իշխանությունները չեն ցանկանում, որ Ռուսաստանը լքի երկիրը «ի վնաս Սիրիայի հետ հարաբերությունների»: Այս մասին հայտարարել է երկրի նոր ղեկավար և գրոհայիների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան` Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա կարևոր է համարել Ռուսաստանի հետ հարաբերությունները և նշել, որ անհրաժեշտ է պահպանել փոխադարձ հարգանք. «Մենք չենք ցանկանում, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայից այնպես, որ չհամապատասխանի մեզ հետ ունեցած հարաբերություններին»։
Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ, որն աշխարհի երկրորդ հզոր պետությունն է։
«Ռուսաստանն աշխարհի երկրորդ հզոր պետությունն է։ Դա կարևոր է: Սիրիան ռազմավարական շահեր ունի Ռուսաստանի հետ: Մենք չէինք ցանկանա, որ Ռուսաստանը հեռանա Սիրիայի հետ հարաբերություններին չհամապատասխանող ճանապարհով»,- ասել է ալ-Շարաան:
Նման կանխատեսում, ի դեպ, «Իրավունքն» արդեն հնչեցրել է: Այս փուլում սիրիական նոր իշխանությունների տերը` Թուրքիան կարող է ԱՄՆ-Իսրայել տանդեմի հետ ռեալ բախման գնալ, եւ ռուսներին դիտարկում է, որպես անվտանգության երաշխիք: