Ցանկանում եմ արցախահայերիս մեծ վերադարձ. Անաստաս Իսրայելյան
Ներքաղաքական«Սիրելի հայ ժողովուրդ, իմ ցավակից արցախահայեր, այս տարին էլ անցավ` մեր երազանքները, իղձերը անկատար թողնելով։ Ամեն մեկս պիտի դիմավորենք եկող նոր տարին նոր հույսով, նորից հավատալով, որ 2025 թվականը կլինի հայերիս տարին, մեր համախմբման, մեր միասնության, Արցախի ազատագրման տարին։ Ես եւս, որպես ձեզնից մեկը, հավատում եմ այս ամենին եւ պիտի հավատամ, քանի դեռ չի մարել ձգտումը, չի մարել պայքարելու գաղափարը։
Այս նոր տարում բոլորիդ մաղթում եմ ընտանեկան խաղաղություն, բարեկեցություն, առողջություն և ցանկանում եմ համախմբված տեսնել ազգս, ցանկանում եմ արցախահայերիս ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁ։ Շնորհավոր բոլորիս գալիք ԱՄԱՆՈՐԸ, թող Աստված գալ տարի իր օրհնությունն ու օգնությունը ուղարկի հային։
Համբերություն բոլորիս եւ ուժեղ կամք: Բարին պիտի հաղթի չարիքին: Ու գալիք տարին շատ անելիքների եւ մեծ սպասումների տարի պիտի լինի հայ ացգի համար», - գրել է «Վերածնվող Արցախ» շարժման համակարգող, «Հայկական աշխարհ» ՀԿ ղեկավար ԱՆԱՍՏԱՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ: