Սելարայանի տրանսֆերը խափանվել է
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի տեղափոխությունը «Բելգրանո» խափանվել է, ֆուտբոլիստի ստորագրությամբ գրառումները հեռացվել են արգենտինական ակումբի բոլոր սոցիալական ցանցերից, իսկ ակումբի մարզադաշտում շնորհանդեսը չեղարկվել է։ Այս մասին գրում են արգենտինական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ «Ալ-Ֆաթեհը» տրանսֆերի համար չի տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչի պատճառով ՖԻՖԱ-ն չի գրանցել տրանսֆերը։
Կողմերի միջև սակայն բանակցությունները շարունակվում են։