Իրանական աղբյուրները շարունակում են պնդել, որ Իսրայելը Սիրիայում տակտիկական միջուկային զենք է պայթեցրել
ՄիջազգայինԻրանական աղբյուրները շարունակում են պնդել, որ Իսրայելը Սիրիայում տակտիկական միջուկային զենք է պայթեցրել:
Ըստ մի շարք փորձագետների գնալով վստահ դարձող գնահատման, հիմնավորումների հոսքը, որ «Սիոնիստական ռեժիմը սիրիական Տարտուս քաղաքում փորձարկել է ցածր հզորության տակտիկական միջուկային զենք», միայն ավելանում է։
Որպես ապացույց ներկայացվում է հետևյալը.
Կիպրոսում և Մերսինում (Թուրքիա) գրանցվել է ճառագայթման բարձր մակարդակ։
Միաժամանակ գրանցված երկրաշարժ է տեղի ունեցել տարածքում:
Արբանյակային պատկերները ցույց են տալիս լեռան մոտ 70 մետր լայնությամբ հատվածի անհետացումը և մոտ 1 կմ շառավղով` ծառերի սաղարթների գոլորշիացումը:
Պայթյունի ֆիքսված պատկերը, որն ավելի յուրահատուկ է միջուկային զենքին:
Ենթադրվում է, որ փորձարկման նպատակը կարող է լինել թաքնված թիրախի ոչնչացումը կամ իրական պայմաններում նոր զենքի փորձարկումը։