Ռուսական ուժերը Չասով Յարում վճռական ճեղքում են իրականացրել
ՄիջազգայինՌուսական ուժերը Չասով Յարում վճռական ճեղքում են իրականացրել:
Այսպես, տեւական ժամանակ այս առանցքային բնակավայրում, որն ուկրաինական կողմը համառորեն պաշտպանում է` հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը, հիմնական մարտերն ընթանում էին հրակայուն իրերի գործարանում: Հենց այստեղ էլ ուկրաինական կողմն ուղղում է իր հնարավոր բոլոր ռեզերվները:
Եվ ահա, ռուսական ուժերը գնացին շրջանցիկ մանեւրի` այս անհամ հարվածն ուղղելով այդ գործարանից հյուսիս գտնվող թաղամասին: Կան հաստատված ըեղեկություններ, որ ռուսները գրավել են այդ թաղամասում գտնվող քաղաքի գլխավոր երկաթուղային կայարանի տարածքը (Քարտեզում):
Այս ճեղքումը փաստացի ավարտում է Չասով Յարի համար երկարատեւ եւ շատ համառ պայքարը: Ռուսական ուժերը մի կողմից, գրեթե դուրս եկան Չասով Յարի արեւմտյան ծայրամասն: Միաժամանակ, արդեն այդ հատվածից հարվածում են նաեւ հարավային ուղությամբ, ինչը ռեալ շրջապատման վտանգ է առաջացրել ուկրաինական պաշտպանության հիմնական հատվածի` հրակայուն իրերի գործարանի եւ հարակից հատվածների համար: Եվ հաշվի առնելով, որ այդ հատվածն արդեն իսկ օպերատիվ շրջապատման վիճակում է, եթե ուկրաինական ուժերը շատ արագ այնտեղից դուրս չգան, հերթական խոշոր շրջապատումից չեն խուսափի։