NASA-ի ապարատը ընկղմվել է Արեգակի մթնոլորտի մեջ և գոյատեւել
ՀասարակությունNASA-ի Parker Solar Probe տիեզերական ապարատը, որը պտտվում է Արեգակի շուրջը, ընկղմվել է աստղի մթնոլորտի մեջ և գոյատեւել:
Անցած երեքշաբթի նա աստղին մոտեցավ ռեկորդային մոտ հեռավորության վրա՝ 6 միլիոն կմ՝ 10 անգամ ավելի մոտ, քան Մերկուրին։ Սա միակ ձեռակերտ առարկան է, որը թռչել է Արեգակին այդքան մոտ: Տիեզերանավի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 1400 աստիճան։ Այս «սուզումից» հետո երեկ նշանակված էր կապի հաջորդ սեանսը, եւ դա եղավ։ Սարքը ազդանշան է տվել, որ այն գտնվում է լիարժեք աշխատանքային վիճակում։
Այդ մանեւրով Parker նաեւ գերազանցեց աշնանը սահմանած իր իսկ արագության ռեկորդը՝ 635,266 կմ/ժ` զարգացնելով 690,000 կմ/ժ – 192 կմ/վ արագություն։