Ֆլագման հեռախոս՝ արդար գնով։ Ինչպիսին է ստացվել HONOR 90 սմարթֆոնը
ՀասարակությունHONOR-ը Հայաստանում սկսել է իր վերջին սմարթֆոնների՝ HONOR 90 և HONOR 90 Lite մոդելների վաճառքը։ Այսօր կտեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ավագ մոդելը։ Սովորաբար ընկերությունը կարողանում է թողարկել թոփ սմարթֆոններ մատչելի գնով։ Անցնելով առաջ՝ նշենք, որ դա այս անգամ ևս ստացվել է։ Եկե՛ք տեսնենք, թե ինչ հետաքրքիր լուծումներ է առաջարկում HONOR 90-ը։
Վերջին տարիներին արտադրողները նախընտրում են խնայել ոչ միայն փաթեթավորման, այլև այնպիսի անհրաժեշտ պարագաների վրա, ինչպիսին է լիցքավորման սարքը։ HONOR 90-ի դեպքում ամեն ինչ կարգին է։ Առկա է ոչ միայն ասեղը, այլև լարն ու 66 Վտ հզորությամբ սնուցման բլոկը։
Ինչո՞ւ լուսնային։ Այդպես է արտահայտվում արտադրողը՝ շեշտելով տեսախցիկների հարթակների ձևավորումը։ Առկա է երկու այդպիսի հարթակ, ընդ որում դրանցից յուրաքանչյուրն իրականացված է շրջանագծերը ծածկող էլիպսների նման։ Ըստ մտահղացման` ստացված ծավալային պատկերները խորհրդանշում են լուսնի փոփոխվող փուլերը։
Հետևի հատվածի ձևավորումը նույնպես նորարական է։ Այսպես, HONOR 90-ի համար հասանելի բոլոր գույների մեջ ներառված է «արկտիկական սառույց» մարքեթինգային անվանումով տարբերակը։ Մակերևույթի պատկերն ինչ-որ առումով իսկապես հիշեցնում է սառցե նախշազարդեր, որոնք փայլփլում են տարբեր անկյունների տակ։
Դասական լուծումների սիրահարների համար հասանելի է HONOR 90-ի սև տարբերակը՝ հարթ ծածկույթով։ Եվ երրորդ գունային լուծումը՝ փայլատ մակերևությով զմրուխտե կանաչն է, որի
Նոր HONOR 90-ի դիզայներները, հավանաբար, ոգեշնչվել են բնության ուրվագծերով։ Այստեղից է կորությունների և սահուն գծերի առկայությունը։ Այսպիսի սարքը հաճելի է զգալ ափի մեջ։
Մատնահետքի սենսորը ներկառուցված է դիսփլեյի մեջ, իսկ ցուցիչն աշխատում է ակնթարթորեն և անսխալ։ Կարելի է նաև օգտվել դեմքի ճանաչմամբ ապաբլոկավորման ֆունկցիայից, որն ակտիվանում է դիմային տեսախցիկի օգնությամբ։
HONOR 90-ը թարմ դիզայն ունի՝ ձևավորման մեջ կիրառված գրավիչ առանձնահատկություններով։ Սակայն այն միացնելուց հետո ուշադրություն է գրավում շքեղ էկրանը։
վրա չեն մնում մատնահետքեր։