Ռուսական ավիաընկերությունները չեղարկել են չվերթները դեպի Ադրբեջան
ՄիջազգայինՌուսական «IrAero», «Ural Airlines» и «UTair» ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները դեպի Ադրբեջան՝ Ուֆայից, Սամարայից, Վլադիկավկազից, Սարատովից, Նիժնի Նովգորոդից և Սոչիից։
Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ «UTair»-ը չեղարկել է դեպի Բաքու թռիչքները Ուֆայից և Սամարայից։ Ուղևորներն արդեն սկսել են չեղարկման ծանուցումներ ստանալ SMS-ի միջոցով։ Չվերթներն առայժմ շարունակում են մնալ ամրագրման համակարգում, սակայն դրանց տոմսերը հնարավոր չէ գնել առնվազն մինչև հունվարի վերջ։
Միաժամանակ պահպանվում են «UTair»-ի չվերթները դեպի Բաքու՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Տյումենից և Սուրգուտից։
«IrAero»-ն իր չվացուցակից հանել է դեպի Բաքու չվերթները՝ Վլադիկավկազից, Սարատովից և Նիժնի Նովգորոդից։ Դրանց տոմսերն ամբողջությամբ անհետացել են ամրագրման համակարգից։ Մոսկվայից, Կազանից, Պերմից, Նովոսիբիրսկից և Կրասնոյարսկից Բաքու «IrAero»-ի չվերթները շարունակվում են։
«Ural Airlines» ավիաընկերությունը չեղարկել է Սոչիից իր չվերթները։ Մոսկվայից և Եկատերինբուրգից դեպի Բաքու չվերթները շարունակում են վաճառվել։