Ինձագին` ամփոփել է տարեվերջյան խաղը
ՍպորտԻտալիայի չեմպիոն «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ամփոփել է տարվա վերջին խաղը, որում միլանյան գրանդը հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Կալյարիին»:
««Կալյարին» բարդ մրցակից է, ինչպես ցույց տվեցին «Ատալանտայի» և «Ֆիորենտինայի» դեմ նրանց հանդիպումները։ Մենք սխալներ թույլ տվեցինք, բաց թողեցինք մի քանի հստակ գոլային պահեր, բայց հասանք մեր նպատակին։
Ֆուտբոլիստները շատ են աշխատում ստանդարտների վրա: Սա կարևոր գործոն է ժամանակակից ֆուտբոլում։ Նման իրավիճակներում կազմակերպված լինելը կարող է լուրջ առավելություն տալ»,- ասել է իտալացի մասնագետը DAZN-ի հետ զրույցում։
«Ինտերը» 17 խաղից հետո 40 միավորով հավասարվել է առաջատար Բերգամոյի «Ատալանտային», որը նույնքան հանդիպում է անցկացրել: «Կալյարին» 18 խաղից հետո 14 միավորով 18-րդն է: