Թուրքիայի հավաքականը հրաժարվել է Ռուսաստանի ընտրանու դեմ ընկերական խաղ անցկացնել
Սպորտ
ՖԻՖԱ-ի խաղերի կազմակերպմամբ զբաղվող գործակալ Ռեջեփ Յասաքանը, ով կազմակերպում է Թուրքիայի հավաքականի խաղերը, Матч ТВ-ին հայտարարել է, որ ներկայումս հնարավոր չէ անցկացնել խաղ Թուրքիայի և Ռուսաստանի ազգային հավաքականների միջև:
Ավելի վաղ Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևը «Россия 24» հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Թուրքիայի հավաքականը հետաքրքրված է ընկերական խաղ անցկացնելու Ռուսաստանի հավաքականի հետ՝ նշելով, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) և Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում են հանդիպման կազմակերպման մասին՝ հաջորդ տարի:
«Տեխնիկապես մոտ ապագայում հնարավոր չէ կազմակերպել Ռուսաստանի և Թուրքիայի հավաքականների միջև խաղ: Դա անհնար է ներկա իրավիճակում: Հուլիսին Թուրքիան կունենա երկու ընկերական խաղ, մրցակիցները դեռ հայտնի չեն, բայց հաստատ ոչ Ռուսաստանը», -ասել է Յասաքանը Матч ТВ-ին: