Թուրքական բանակն անցել է զանգվածային հարձակումների քրդերի դեմ
ՄիջազգայինՏեղեկություններ են ստացվում Սիրիայից, որ թուրքական բանակը սկսել է հարձակումներ գործել երկրի հյուսիսում գտնվող տասնյակ քրդական գյուղերի վրա։
Բացի այդ, թուրքական զինտեխնիկայի շարասյուն է նկատվել նաեւ Բրադոստ շրջանում, որը գտնվում է Իրաքյան Քրդստանի Էրբիլ նահանգում (Տեսանյութում)։
Տարօրինակ է, սակայն քրդական «Սիրիական դեմոկրատական ուժերի» հրամանատարը Ռուսաստանից միջնորդություն է խնդրել` Թուրքիայի հետ կապված: Այն դեպքում, երբ այս կառույցը գործել եւ գործում է ամերիկյան վերահսկողության տակ, զինվում է Վաշինգտոնի կողմից:
«Մենք Ռուսաստանին խնդրում ենք միջնորդի դեր խաղալ և օգնել մեզ խաղաղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ»,- ասել է Աբդին։ «Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք պաշտպանվել»: Չորս տարի է, ինչ պատրաստվում ենք դրան»։
Բայց ի՞նչ կապ ունի Ռուսաստանը քրդական թեմայի հետ: Փարձագետների կարծիքով, այդպիսով կա´մ դա բրիտանական հերթական խաղն է` քրդական խաղաքարով հակասություններ սրել Մոսկվաին եւ Անկարայի մեջ: Կա´մ ԱՄՆ-ում անցումային փուլի պատճառով քրդական ուժերն այս պահին Վաշինգտոնից ռեալ աջակցության հույս չունեն, եւ փորձում են ռուսների միջոցով ժամանակ շահել, մինչ Թրամփը կանցնի իշխանության:
Իսկ մինչ այդ, թուրքական բանակը շարունակում է ակտիվ առաջխաղացումը: