Ինչպես է Նիկոլը պատրաստվում խլել Գյումրիի իշխանությունը
ՎերլուծությունԸստ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրի, գալիք տարի Գյումրիում ծրագրած ընտրություններում Նիկոլը պատրաստվում է միանգամից մի քանի խնդիր լուծել: Ամենակարեւորը, իհարկե, քաղաքը վերահսկողության տակ պահելն է` սպասվող արտահերթ կամ հերթական ընտրություններում այստեղից առավելագույնս քաղելու համար:
Հաջորդի մասին արդեն խոսվել է, դա չնչին վարկանիշով ըննտրություններում «հաղթելու» տեխնիլոգիաների փորձարկումն է, եւ մեր աղբյուրն այս մասին որոշակի դետալներ արդեն տեսնում է: Այս պահին հիմնական մրցակիցներ են դիտարկվում երկու Վարդան Ղուկասյանները` նախկին քաղաքապետն ու Դոգը: Առաջինին` Վարդանիկին ընկալում են, որպես հիմնական մրցակից, իսկ Դոգին, կարծում են, որ կհաղթեն երեւանյան ընտրությունների նման ինչ-որ տեխնոլոգիայով: Աղբյուրն էլ հայտնում է, որ Վարդանիկը կարող է իր հնարավորությունների հանդեպ մեծ վստահությամբ նետվել առաջ, սկայն եթե ընտրությունների թեժ պահին նրա եւ հարազատների վրա մի քանի խոշոր «գործեր կարվեն», ասենք` վանաձորյան տեխնոլոգիայով, ապա վարդանիկական թիմին հնարավոր կլինի հասցնել խուճապային վիճակի, որն «անտեր» կթողնի նրա ընտրազանգվածին: Այդ ձայները իշխանությունները չեն կարծում, որ կգնա Դոգին, քանի որ նրա ընտրազանգվածը գնահատում են ստաբիլ. ինչքան այս պահին ունի, մոտավորապես այդքան էլ կունենա վերջում:
Արդյունքում, ըստ այս մեխանիզմի, սպասում են, որ Վարդանիկի կոմպակտ եւ զգալի ընտրազանգվածին կկարողանան տարալուծել արհեստական «ընդդիմադիր» ուժերի մեջ, որի դեպքում նիկոլական թիմը կարող է, ինչպես Երեւանում եղավ, 9-10 տոկոսով էլ քաղաքային իշխանությունը վերցնել: Պետք եղած դեպքում, ինչպես Երեւանում Արամ Զավենիչին, էլի մեկին բուքսիր վերցնելով:
Հարմար կլիեր, որ Գյումրիում Զավենիչը գոնե չորրորդ տեղը վերցներ, բայց դա ռեալ չի համարվում: Մնում է ինչ-որ հարմար ձեռնասունի գտնել եւ առաջ մղել:
Այս սխեման դեռ խոցելի է երկու իմաստով: Նախ, քրգործերից Վարդանիկը կարող է նաեւ չվախենալ եւ մինչեւ վերջ գնալ: Այս դեպքում հնարավոր է կամ նրան փակել կա´մ փորձել խաղարկել ՔՊ-ի հետ կոալիցիայի տարբերակը: Երկրորդը, դեռ հստակ չէ, սակայն չի բացառվումն, որ այլ հեղինակավոր եւ չկառավարվող ուժեր եւս կմտնեն խաղի մեւջ, որի պարագայում ձայները Վարդանիկից փախչելու դեպքում հնարավոր է, որ այդտեղ կուտակվի: Բայց դեռ վերջնական սցենարն էլ ՔՊ-ի մոտ այս պահին չկա, սպասում են իրավիճակի պարզեցմանը, որից հետո կգործեն: