Հայուհին դառնալու է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ
ՄիջազգայինԵղիսաբեթ II-ի եղբորորդին կարող է ամուսնանալ դասընկերուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ արդեն հաջորդ տարի, գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի նոր անդամը լինելու է հայկական արմատներով աղջիկը։ Ավելին, հանուն նրա թագավոր Չարլզ III-ը որոշել է խախտել ավանդույթը՝ թույլ տալով իր երիտասարդ ազգականին՝ Մեծ Բրիտանիայի ամենապահանջված ամուրուն, Սուրբ Ծննդյան տոներն անցկացնել իր սիրելիի հետ Նորֆոլկի Սանդրիգամ կալվածքում, որտեղ հավաքվելու է ողջ թագավորական ընտանիքը։
Նախկինում թագուհի Եղիսաբեթը նման քայլի էր դիմել, երբ Մեգան Մարքլիին թույլ տրվեց միանալ ընտանեկան ամանորյա տոնակատարություններին 2017 թվականին՝ արքայազն Հարիի հետ ամուսնանալուց հինգ ամիս առաջ: