Կրեմլը մեկնաբանել է ադրբեջանական ինքնաթիռի վթարին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները
ՄիջազգայինԿրեմլը տեսել է ամերիկյան կողմից հայտարարություններ, թե իբր Ռուսաստանը կարող է մասնակից լինել Ղազախստանի Ակտաու քաղաքում ադրբեջանական ինքնաթիռի կործանմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta-ն։
Դեկտեմբերի 27-ին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Վաշինգտոնը տեսել է որոշ «առաջնային նշաններ», որ ինքնաթիռը կարող էր խոցվել ռուսական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։ ԱՄՆ-ն նաև օգնություն է առաջարկել ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում։
«Ուզում եմ հիշեցնել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Յադրովի երեկվա հայտարարությունը, ով ասել է, որ Ռուսաստանը լիարժեք աջակցություն կցուցաբերի ինչպես Ղազախստանին, այնպես էլ Ադրբեջանին ինքնաթիռի կործանման հանգամանքների և պատճառների հետաքննության հարցում։ Ռուսաստանը հայտարարել է այս պատրաստակամության մասին, և մենք սպասում ենք հետաքննության արդյունքներին։ Նախագահի աշխատակազմի՝ այստեղ ինչ-որ բան ասելը տեղին չէ»,- ասել է Կրեմլի խոսնակը։