«Ես Ձեր ծառան չեմ». Ֆիցոն՝ Զելենսկուն
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովի ժամանակ ինքը վերադարձել է Վլադիմիր Զելենսկու հետ «կարծիքների փոխանակմանը», փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ֆիցոն նշել է, որ Զելենսկին մամուլի ասուլիսում քննադատել է իրեն, հանրությանը պատմել իրենց հակամարտության բովանդակության մասին և սոցցանցերում իր գրառումներում դարձել է «ավելի ամբարտավան ու լկտի» Սլովակիայի վարչապետի նկատմամբ։
Վարչապետի խոսքով՝ ինքը հասկանում է այն ճնշումը, որին ենթարկվում է Զելենսկին, և որ Արևմուտքը նրան տալիս է գրեթե այն ամենը, ինչ նա խնդրում է «եսասիրական քաղաքական և ուժային նկատառումներով»։ «Բայց ես ձեր ծառան չեմ, որ չկարողանամ իմ կարծիքն արտահայտել, և պարտավոր եմ միայն ձեզ օգնել և ձեզանից ոչինչ չակնկալել», ասել է վարչապետը։