Հայուհին դառնալու է բրիտանական թագավորական ընտանիքի անդամ Արհմիությունները սատարում են յոթժամյա աշխատաժամանակին անցնելու օրինագիծը․ հայտարարություն Հաղթանակով ենք մտնում 2025 թվական. Մխիթարյան Մեր տարածքները փրկելու համար 2025թ.-ին կատարելու ենք միակ ճիշտ քայլը. Բալասանյան Մեր պապենական հողն աճուրդի են հանել, ո՞ւր է Հայրենիքդ. Յակոբ Այնթապլեան ՌԴ֊Ադրբեջան հարաբերությունների լարումները կարող են զգալիորեն մեծացնել նոր պատերազմի հավանականությունը. Այվազյան Իրանը զիջում է ու պատրաստ ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածությունների. հետաքրքիր զարգացումներ Ճշմարտությունը ճաքել է ուզում ՄԱԿ-ի անդամ երկիրը բաժանվում է երեք մասի. բոլորը աչք փակեցին ահաբեկչական հարձակման վրա. Բալասանյան 2025-ին Սատանայի եւ Նիկոլի պայմանագիրն ավարտվելու է. Շահե Աճեմյան

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի

Հանդիպում

Վերջին շրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հեռախոսազանգերը հաճախակի են դարձել, ու ի թիվս այլ հարցերի նրանք քննարկում են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից բխող հարցեր։ Սիրիայից հետո ինչպիսի՞ն են մեր տարածաշրջանի հետ կապված թուրք-ադրբեջանական մտադրությունները մեկնաբանել է թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՐԱՆԸ.

– Հեռախոսազանգերի ինտենսիվությունը կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիան սկսում է իր նոր դիրքը կիրառել Հարավային Կովկասում, իսկ դա նշանակում է, որ այս փուլում նա համարում է, որ մեր տարածաշրջանում հասել է առավելության, ու այս ստատուս քվոն իր օգտին է։ Այսինքն՝ նա իրեն սկսում է ընկալել որպես Հարավային Կովկասում ազդեցությունն ուժեղացրած պետություն, և ես կարծում եմ, որ դրանից էլ ելնելով Էրդողանը փորձում է ազդել Ադրբեջանի վրա։ 

Ո՞րն է այդ ազդեցության նպատակը. իմ ընկալմամբ՝ Թուրքիան, որ հիմա զբաղված է Սիրիայով ու առաջիկա ամիսներին ու մեկուկես տարվա ընթացքում, հավանական է, լրջորեն զբաղված կլինի Սիրիայով, որովհետև իսկապես մեծ բեռ է վերցրել իր վրա, ու դեռ հարց է՝ տակից դուրս կգա՞, թե՞ չէ։ Թուրքիայի համար հիմա կարևոր է, որ Հարավային Կովկասում հնարավորինս հանգիստ իրադրություն լինի, նա շահագրգռված չէ, որ Հարավային Կովկասում իրադրությունը սրվի, որովհետև Սիրիայով է զբաղված։ 

Թուրքիան նաև շահագրգռված է, ըստ իս, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը ավելի շուտ ստորագրվի, որովհետև Թուրքիան արդեն սկսում է հասկանալ, որ տարածաշրջանում ավելի է ուժեղացրել իր դիրքերը, ու իր համար կարևոր է, որ հայ-ադրբեջանական այդ ստորագրվելիք պայմանագիրը որոշ չափով ամրագրի այս նոր իրավիճակը։ 

– «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ևս վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններն ակտիվացել են, եթե այդ պայմանագիրը կնքվի, Թուրքիան ուզում է առանց այս նախագծի հիշատակմա՞մբ կնքել, թե՞ այս հարցը լուծեն, նոր ստորագրեն։

– Առաջինը, որ ուզում եմ ընդգծել, այն է, որ Թուրքիան իհարկե չի հրաժարվել իր գաղափարից, որ «Զանգեզուրի միջանցքի» վրա Հայաստանը հնարավորինս հսկողություն չունենա, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի և այլն, այսինքն՝ լինի այնպես, ինչպես ուզում են Թուրքիան ու Ադրբեջանը։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված Թուրքիայի ռազմավարական նպատակը մնում է սա։ 

Թուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինի, տեսանք նաև, որ Ալիևը հրապարակեց, որ նման կետ, կարծես թե, չկա։ Բազմիցս խոսել ենք այդ մասին, որ Թուրքիայի երկաթգիծը՝ Կարս-Նախիջևան, կառուցված չէ, այսինքն՝ եթե հիմա լինի այդ երկաթգիծն այն ձևով, ինչպես ինքն է ուզում, Թուրքիան դրանից առանձնապես օգուտ չի ստանա, որովհետև իր երկաթգիծը դրա հետ կապված չի լինելու։ Դրա համար Թուրքիայի համար կարևոր է, որ իր ուզած ձևով այդ ամենը լինի 2028-2029 թվականներին, որովհետև նրանց տրանսպորտի նախարարը վերջերս ասաց, որ 29-ին են այն ավարտելու։ 

Բայց, կրկնում եմ, որ Թուրքիան իր մոտեցումից չի հրաժարվել, որ դա լինի արտատարածքային ճանապարհ, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվի։ Ու մյուս հանգամանքը՝ կապված դրա հետ, ես դրա մասին էլ եմ ասել, ուղղակի կրկնում եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որ Թուրքիան կասեցրել է, թեև առանձնապես առաջ էլ չէր գնացել, սպասում է, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը կնքվի, ինչպես ասել է Էրդողանը։ 

Եթե պայմանագիրն էլ ստորագրվի, ապա անգամ այդ դեպքում, ես կարծում եմ, որ Թուրքիան իր հարաբերությունները Հայաստանի հետ չի կարգավորի, որպես ճնշման միջոց կպահի, որ Հայաստանից ստանա այն, ինչ ուզում է ստանալ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։

– Մենք գիտենք պայմանագիրը կնքելու համար Ադրբեջանի բոլոր նախապայմանները, եթե Թուրքիան ուզում է, որ, ինչպես ասում եք, դա շուտ ստորագրվի, Թուրքիային կհաջողվի՞ համոզել Ադրբեջանին հրաժարվել դրանցից, թե՞ Թուրքիան էլ է ուզում պայմանագիրն այդ նախապայմաններով ստորագրել։ 

– Թուրքիայից ամենաբարձր պաշտոնական մակարդակով հնչել են հայտարարություններ, որ Թուրքիան համաձայն է, որ այս պայմանագիրը կնքվի այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Հնարավոր է, որ այդ հանդիպումների, զրույցների ժամանակ թուրքերը հորդորեն ազերիներին, որ այդ պայմանագիրը ստորագրեն, ի վերջո թղթի կտոր է, հետո, եթե պետք լինի՝ ինչ ուզենաք, կանեք, մենք էլ ձեր մեջքին կանգնած ենք։ Նման խոսակցություններ կվարեն, բայց լուրջ ճնշում Ադրբեջանի վրա չեն կիրառի այդ հարցում։ 

– Այսինքն, ելնելով նրանից, որ Թուրքիան այստեղ կայունություն է ուզում, ապա Ադրբեջանին չի դրդելու Հայաստանի հետ ռազմական էսկալացիաների գնալ։ Այո՞:

– Այո՛, Թուրքիան հիմա չի ուզում, որ այստեղ իրավիճակ սրվի, առաջին հերթին, որովհետև այն իրադրությունը, որ հիմա կա, իր օգտին է՝ պատերազմում Հայաստանի պարտությունից ու Արցախի հայաթափումից հետո, այսինքն՝ Թուրքիան հիմա ասում է, որ եղածն իր օգտին է, ու ավելի լավ է՝ դա հիմա մնա, հետո նոր կմտածի դիրքերն ավելի ուժեղացնելու մասին։ 

Երկրորդը՝ շատ ճիշտ նկատեցիք, որ Թուրքիան Սիրիայում մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա, ու չի ուզենա, որ այստեղ իրադրությունը խախտվի, որ այստեղ էլ ռեսուրսներ չկիրառի, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ կարողանա մի քանի ճակատով ռազմավարական ռեսուրսներ ծախսել։

Երրորդ՝ Թուրքիան կուզենա, որ այդ պայմանագիրը Ադրբեջանի ուզածով լինի։ Իրավիճակը սա է, բայց եթե հիմա Ադրբեջանը ուզենա Հայաստանից ինչ-որ բաներ կորզել, դա Ադրբեջանի խաղն է, նա ճնշումներ է գործադրում, ու դրանք կարող են լինել նաև սահմանին տարբեր տեսակի սադրանքներով, իսկ այդ դեպքում Թուրքիան արդեն կօժանդակի Ադրբեջանին՝ հայտարարությունների ու այլ մակարդակով, այլ ոչ թե զորք կմտցնի Հայաստան։ 

Սա է լինելու խաղը առաջիկա մի քանի տարիների ընթացքում, եթե իրադրությունը կտրուկ չփոխվի։ Չեմ բացառում, որ ինչ-որ էքստրաօրդինար փոփոխության պարագայում Թուրքիան փոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում՝ ավելի ակտիվանա,Ադրբեջանին հրահրի հարձակվել Հայաստանի վրա, ինքն էլ օգնի։ Սա չեմ բացառում, բայց դեռ այն, ինչ տեսնում եմ, իրադրությունն այդ ուղղությամբ չի գնում։ Այս պահին Սիրիան է նրա ուշադրության կենտրոնում, որովհետև այնտեղ մեծ խաղ է սկսել։






Հայուհին դառնալու է բրիտանական թագավորական ընտանիքի անդամԱրհմիությունները սատարում են յոթժամյա աշխատաժամանակին անցնելու օրինագիծը․ հայտարարությունՀաղթանակով ենք մտնում 2025 թվական. ՄխիթարյանՄեր տարածքները փրկելու համար 2025թ.-ին կատարելու ենք միակ ճիշտ քայլը. ԲալասանյանՄեր պապենական հողն աճուրդի են հանել, ո՞ւր է Հայրենիքդ. Յակոբ ԱյնթապլեանՌԴ֊Ադրբեջան հարաբերությունների լարումները կարող են զգալիորեն մեծացնել նոր պատերազմի հավանականությունը. ԱյվազյանԻրանը զիջում է ու պատրաստ ԱՄՆ-ի հետ նոր պայմանավորվածությունների. հետաքրքիր զարգացումներՃշմարտությունը ճաքել է ուզումՄԱԿ-ի անդամ երկիրը բաժանվում է երեք մասի. բոլորը աչք փակեցին ահաբեկչական հարձակման վրա. Բալասանյան2025-ին Սատանայի եւ Նիկոլի պայմանագիրն ավարտվելու է. Շահե ԱճեմյանՀայկական ժողովրդական վաստակաշատ անսամբլների տարածքի խնդիրը վերջապես լուծվեցՆերկա վարչակարգը խեղաթյուրել է Սահմանադրության իմաստը. Յակոբ ԱյնթապլեանԴեպրեսիա… Ի՞նչ է պատահել Արտաշ Ասատրյանի դստերը«Կասպերսկի»-ն զգուշացնում է ընկերությունների թվային նմանակների վտանգավորության մասինՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ ԱսրյանՎաղ միջնադարից մինչեւ 20-րդ դարի կեսերը ստեղծված կշեռքները՝ մեկտեղվել են ռուսական արվեստի թանգարանումՄինչև 30 տարեկան 50% երիտասարդներ վստահ են, որ դառնալու են միլիոնատեր: Գիտնականներ․ դա, իհարկե, զառանցանք էՀնեաբանները Եգիպտոսում հայտնաբերել են 4000 տարվա դամբարան: Ներսից այն շատ «թարմ է»Արագ պատրաստվող մսով կոտլետներԹվային շտապ օգնության դեղատուփը՝ արդեն հայերենով. CyberhubԱշխարհում ամեն 10-րդ ընկերությունը կիբեռմիջադեպի է բախվել ստվերային ՏՏ-ի պատճառով Արցախի կորուստը ոչ միայն Նիկոլի, այլև նրա էլիտայի պատճառով էր, որի համար դատվելու է նաև Անդոնը.Armenian infoՆիկոլն իր քայլով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Արմեն Աշոտյան«Կասպերսկի»-ն iPhone-ում Pegasus լրտեսական ծրագրի հայտնաբերման նոր մեթոդ է մշակելՀայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց տարածաշրջանից դուրս գալ չի կարող. Վիկտոր Սողոմոնյան. Alpha NewsՉիպ՝ մարդու ուղեղում․ ի՞նչ է իրականում ցանկանում անել Իլոն ՄասկըStarlink-ը Հայաստանի համար տեխնոլոգիական նոր դարաշրջանի սկիզբ կարող է դառնալ. ForbesԱշխարհում Android սարքերի վրա գրոհների քանակը շարունակում է նվազելԱրևմուտքում անվանել են Զելենսկու հիմնական վախըՊուտինի պատճառով՝ Ռիտերն ու Թիլիսը բախվել ենԵթե 100 հոգի 3 մլն-ական դրամ հայցով մտնի դատարան, ապա Ավինյանի հայրը 300 մլն կտուժի. փաստաբանՍլովակիայի վարչապետը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումըԿրեմլը մեկնաբանել է ադրբեջանական ինքնաթիռի վթարին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքները«Ես Ձեր ծառան չեմ». Ֆիցոն՝ ԶելենսկունԻ՞նչ է սպասվում 2025-ին. ե՞րբ կհեռանա Փաշինյանը. Հենրիխ ԴանիելյանՊուտինը Ռոստովը վերանվանելու մասին օրենք է ստորագրելՍպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքովԱՄՆ-ը դեկտեմբերի 30-ին կհայտարարի Կիևին 1,25 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի մասինԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն. Ալեն ՍիմոնյանԱհասարսուռ դեպք ՌԴ-ում․ հայրը իր 6 երեխայից չորսին սպանել էՏոնական սեղան. խորտիկներ Ամանորի 2025 թ.- համար․ Համեղ ուտեստների պարզ բաղադրատոմսերՀանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ․ շտապօգնության կանչերը շատացել ենԱշխատաժամանակի կրճատման հետևանքները. Ահազանգում է ՀԱԳՄ–ըԹուրքիան ներկա փուլում շահագրգռված չէ, որ հիմա պայմանագրում «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ լինիԼույս չի լինելու․ հասցեներԲելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա ՄինսկՏարեվերջին անպայման վիճակախաղի տոմս գնեք. Գլոբան մեծ շահում է կանխատեսել կենդանակերպի երկու նշանների համարՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 28-ին2025 թվականին կենդանակերպի այս հաջողակ նշանները կստանան և՛ փող, և՛ սերԱրմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Նիկոլ Փաշինյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top