Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը չի վերադառնա Մինսկ
ՄիջազգայինԲելառուսում Հայաստանի դեսպան Ռազմիկ Խումարյանը, «Sputnik Արմենիա»-ի տեղեկություններով, Հայաստան հետ կանչվելուց հետո Մինսկ չի վերադառնա։
Խումարյանը խորհրդակցությունների համար Հայաստան էր հրավիրվել դեռևս 2024 թվականի հունիսին։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ դրանից հետո նա Բելառուս չի վերադարձել։