Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ․ Նիկոլ Փաշինյան
Ներքաղաքական2025թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքյան էջում իրուղիղ եթերի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն info@civilcontract.am էլ. փոստին, մինչեւ 2025թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,- հայտնել է նա: