Նիկոլը իր ձեռքով իր իսկ ոտքերի տակ մի հսկա ական է դրել, որի դետոնատորը միացրեց` Գրիգորյանին իր փոխարեն Պիտեր ուղարկելով
ՎերլուծությունԿառավարությանը մոտ կանգնած արժանահավատ աղբյուրը պամում է, որ Նիկոլը ուշացումով է հասկացել, որ կոպիտ սխալ էր իր փոխարեն ԵԱՏՄ-ի ղեկավարների պետերբուրգյան նիստին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղարկելը:
Նիկոլի մոտ մինչ այդ այն համոզմունքն էր, որ «սուսիկ-փուսիկ», իր գլխից երբեք վեր չթռչող Գրիգորյանից քաղաքական առումով վախենալու բան չունի: Որ իր շնորհիվ է, որ Գրիգորյանն այդ պաշտոնին է մնում, նա ոտքերի տակ չունի քաղաքական հիմք, եւ պետք եղած ժամանակ կարող է հանել: Եվ մյուս կողմից, նա բոլոր առումներով էապես բարձր մակարդակի վրա է, քանի նիկոլյան թիմի ցանկացած անդամ, կարողանում է լեզու գտնել բոլորի հետ, այդ թվում` արտաքին դաշտում, մի խոսքով, անփոխարինելի է:
Բայց ահա ԵԱՏՄ-ի նիստից հետո, ըստ աղբյուրի, «չար լեզուները» Նիկոլի ուշադրությունը հրավիրել են մեկ էական հանգամանքի վրա` «պետք է մարմանդ գետից վախենալ»: Եթե ժամանակին Գրիգորյանին ԵԱՏՄ ղեկավարների հավաքների «դռներին» անգամ մոտ չէին թողնի, հիմա արդեն Միության լիդերները նրան ընդունում եւ հետը շփվում են հավասարի պես, բնականաբար պաշտոնի հետ կապված որոշ նյուանսներ հաշվի առնելով: Այսինքն. «Պուտինի աչքը սովորել է, որ այդ սեղանի շուրջ Նիկոլի փոխարեն կարող է Գրիգորյանը լինել», շշնջավել է «չար լեզուն»: Իսկ այն բանից հետո, երբ Լուկաշենկոն Նիկոլի հանդեպ անցավ բացահայտ ծաղրի, իսկ կուլիսներում, պատմում են, որ առաջնորդները բավականին հարգալից են խոսել Գրիգորյանի հետ, ապա նրանց մոտ կարող է շատ արագ սրվել այն ցանկությունը, որ շատ ավելի լավ է մշտապես շփվել հենց Գրիգորյանի հետ, քանի ամեն անգամ մի սկանդալ առաջացնող եւ ծաղրի ենթարկվեղ Նիկոլի: Խոշոր հաշվով, նման իրավիճակներն ազդում են նաեւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, ասել է, թե ԵԱՏՄ-ի եւ այդ համակարգի առաջնորդ Պուտինի հեղինակության վրա: «Մի կառույցում, որտեղ Նիկոլ կա, ո՞վ դրան լուրջ կվերաբերվի»,- նկատեց նաեւ մեր աղբյուրը:
Իսկ ի՞նչ կլինի, եթե Պուտինի աչքը չափից շատ սովորի Գրիգոյանի ներկայությանը, առավել եւս, որ նա հատկապես վերջին ժամանակներս դարձել է մոսկովյան ամենաբարձր կաբինետների հաճախակի եւ միանգամայն ընդունելի հյուրը: Չէ՞ որ նաեւ «բարձրագույն խմբում» Գրիգորյանի հետ շփումները կարող են էապես սրել Պուտինիա ցանկությունը` Փաշինյանի փոխարեն մշտապես հենց նրա հետ շփվել: Առավել եւս, որ նկան կոնֆիգուրացիային կարող են նաեւ Արեւմուտքում դեմ չլինել. «արեւմուտքցիները» եւս հաճույքով շփվում են Գրիգորյանի հետ, եւ կարող են այդ տրամադրությունը ներշնչել նաեւ Թրամփին, բացատրել է «չար լեզուն»` ավարտելով, որ Նիկոլը սեփական ձեռքով իր իսկ ոտքերի տակ մի հսկա ական է դրել, որի դետոնատորը միացրեց` Գրիգորյանին իր փոխարեն Պիտեր ուղարկելով:
Նիկոլի ռեակցիայի մասին աղբյուրը տեղյակ չէ: Բայց, դատելով նրա գերզգուշավորությունից, կարծում է, որ հնարավոր է սկսի մտածել մի SMS էլ Գրիգորյանին ուղարկելու մասին: «Բայց հենց Գրիգորյանն է դարձել հիմնական գործող ֆիգուրանտ նաեւ Ադրբեջանի հետ համագործակցության ուղղությամբ, եւ հարց է, թե Բաքուն կցանկանա՞ նիկոլյան մեկ այն ներկայացուցչի հետ աշխատել»,- խոսքն ավարտեց աղբյուրը: