Bild. Գերմանիան անպաշտպան է «Օրեշնիկի» դեմ. Գերմանիայի ԱԳՆ-ի գաղտնի զեկույցը
ՄիջազգայինBild-ի փոխանցմամբ, նախարար Աննալենա Բարբոկի գրասենյակը պատվիրել է Ուկրաինայի և Գերմանիայի բալիստիկ հրթիռային պաշտպանության ներքին կառավարական վերլուծություն, որը վստահվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Բունդեսվերի կապի սպային՝ հակաօդային պաշտպանության փորձագետների հետ միասին։
«Դառը գիտակցում. Գերմանիան անպաշտպան կլինի Օրեշնիկի հարձակումից: Զինված Patriot համակարգերով՝ Բունդեսվերը ներկայումս չունի նման բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ»,- նշում է Bild-ը։
Գաղտնի փաստաթղթում ասվում է. «Patriot-ը հարմար չէ այնպիսի հեռահար բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար, ինչպիսին Օրեշնիկն է»: Հնարավոր խոցումն ավելի շատ պատահական արձակում կլիներ: Դա պայմանավորված է մոտեցման արագությամբ, մանևրելու և բազմալիցքավոր մարտագլխիկով»։