Ադրբեջանը հայտարարել է կործանված ինքնաթիռի աշխատանքին արտաքին միջամտության մասին
ՄիջազգայինԲեկորներն ու վկաների ցուցմունքները հիմք են տալիս կարծելու, որ դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մոտ կործանված AZAL ինքնաթիռի շահագործմանն արտաքին միջամտություն է եղել։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դրա մասին հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը:
«Բորտուղեկցորդուհիներից մեկը ձեռքի վնասվածք է ստացել։ Ինչպես նաև, ըստ սոցիալական ցանցերի և լրատվամիջոցների կադրերի, պարզ է դառնում, որ մեկ կին վնասվածքներ է ստացել ձեռքի և ոտքի շրջանում։ Օդանավի թևի վրա անցքեր են հայտնաբերվել, իսկ օդանավի ներսում՝ ֆյուզելյաժի վնասվածքներ և բեկորների հետքեր։ Ռուսաստանի տուժած քաղաքացիները նաև հայտնել են, որ Գրոզնիում երեք պայթյուն են լսել: Նրանց խոսքով՝ դրսում պայթյունների ձայներ են լսվել, որից հետո ինչ-որ բան հարվածել է ինքնաթիռին։
Նախնական փորձագիտական եզրակացությունները վկայում են արտաքին միջամտության առկայության մասին։ Դա են վկայում նաև գետնին ինքնաթիռի բեկորների հայտնվելն ու ականատեսների վկայությունները։ Միջամտության ընթացքում օգտագործվող զենքի տեսակը կպարզվի հետաքննությամբ»,- նշել է Նաբիևը։