Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Նիկոլի եւ իր հետ համատեղ ապրող Աննայի տանը կարող են ցավակցական գրառումներ կատարելու հնարավորություններ ունենան Ջոնսոնին հանգիստ չի տալիս Զելենսկու կլոունական փառքը Շվեյցարացի միջուկային հետազոտող. Իսրայելը տակտիկական միջուկային ռումբ է փորձարկել սիրիական Տարտուսի հատվածում «Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է «Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարի Bild. Գերմանիան անպաշտպան է «Օրեշնիկի» դեմ. Գերմանիայի ԱԳՆ-ի գաղտնի զեկույցը Նիկոլը իր ձեռքով իր իսկ ոտքերի տակ մի հսկա ական է դրել, որի դետոնատորը միացրեց` Գրիգորյանին իր փոխարեն Պիտեր ուղարկելով Ռուսական զինվորները բարձրացրել են Ռուսաստանի դրոշը Խարկովի գրավված Լոզովայայի կենտրոնում (Տեսանյութ, Քարտեզ) «Հրապարակ». Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ են

Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը

Հասարակություն

Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության ուղեկցությամբ դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը: Այս հանգամանքը հաշվի առնելով, ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում հիշեցնել ռիսկերը, ներկայացնել արձանագրված դեպքերը և անդրադառնալ գործող օրենսդրական կարգավորումներին.

«Ճայթուկների (պիրոտեխնիկական միջոցների) օգտագործումը տարբեր երկրներում ունի օրենսդրական խիստ կարգավորումներ՝ ելնելով դրանցից բխող վտանգներից։

1. Վտանգները և խնդիրները
Անվտանգության ռիսկեր: Ճայթուկների սխալ օգտագործումը կարող է բերել այրվածքների, վնասվածքների և անգամ մահվան։
Հոգեբանական ազդեցություն: Որոշ դեպքերում դրանք կարող են սթրես առաջացնել մարդկանց և կենդանիների մոտ։
Շրջակա միջավայրի աղտոտում: Այրման արդյունքում արտանետվում են վնասակար նյութեր, նաև կարող է հրդեհների պատճառ դառնալ:

2. Օրենսդրական կարգավորումներ
Պիրոտեխնիկական միջոցների օգտագործումը ՀՀ-ում կարգավորվում է օրենսդրությամբ, բայց մասնավոր անձանց կամ երեխաների կողմից օգտագործումը հաճախ վերահսկողությունից դուրս է։ Քաղաքացիներին թույլատրվում է կիրառել միայն փոքր ուժգնության միջոցներ (օրինակ՝ փոքր ճայթուկներ կամ հրավառություններ)՝ որոշակի պայմաններում։

Եթե ուսումնասիրենք Հայաստանի Հանրապետության կառավարություն 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն ո ր ո շ ման 81․ կետը՝ «Ազգաբնակչությանը ազատ վաճառվող I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ, որոնց հետ վարվեցողությունը չի պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ, հրավառություններ կարող է կազմակերպել 18 տարին լրացած ֆիզիկական անձը, պահպանելով հրագործական արտադրատեսակների հետ ուղեկցվող ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգի պահանջների կատարումը, ապահովելով սույն կանոնների 78-րդ կետի, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների սահմանած պահանջների կատարումը:

Եվրոպական շատ Երկրներում (օրինակ՝ Գերմանիա, Նիդեռլանդներ) պիրոտեխնիկայի վաճառքն ու օգտագործումը թույլատրվում է միայն հատուկ օրերին՝ հիմնականում Նոր տարվա նախաշեմին։ Անհատները պետք է ստանան հատուկ թույլտվություն, իսկ որոշ նյութեր արգելված են առանց մասնագիտական պատրաստվածության։ Կախված երկրի օրենսդրական կարգավորումներից պահանջները տարբեր են, օրինակ՝ ԱՄՆ նահանգների մի մասում խստիվ արգելված է, իսկ մյուսներում թույլատրվում է միայն թույլ ազդեցության ճայթուկներ։

Չինաստանում, որտեղ պիրոտեխնիկան մշակույթի կարևոր մաս է կազմում, որոշ քաղաքներում արգելվել է աղտոտման մակարդակը վերահսկելու նպատակով, իսկ պիրոտեխնիկայի վաճառքը թույլատրվում է միայն 18 տարին լրացած անձանց։ Շատ կարևոր հանգամանք է օգտագործման վայրը: Շատ երկրներում դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում՝ մարդկանց խիտ կուտակումների բացակայության վայրերում։

Ձեզ ենք ներկայացնում ճայթուկների օգտագործման հետևանքով առաջացող վնասների վերաբերյալ տարբեր երկրների վիճակագրական տվյալները:

Ամեն տարի ԱՄՆ-ում արձանագրվում է ավելի քան 10,000 վնասվածք՝ կապված պիրոտեխնիկայի օգտագործման հետ։ Դրանց 70%-ը տեղի է ունենում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, երբ մարդիկ տոնում են Անկախության օրը: Վնասվածքների 66%-ը ազդում է ձեռքերի, մատների վրա, իսկ 15%-ը՝ աչքերի վրա: Մոտ 15% դեպքերում վնասվածքներն առաջանում են երեխաների մոտ (15 տարեկանից փոքր):

Մեծ Բրիտանիա: Ամեն տարի մոտ 4,500-5,000 անձ ստանում է պիրոտեխնիկայից առաջացած վնասվածքներ: Վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում տոնական օրերին (Նոր տարի, Գայ Ֆոքսի գիշեր): Վնասվածքների շուրջ 50%-ը գրանցվում է երիտասարդների շրջանում (16-20 տարեկան):

 Հնդկաստան (Դիվալի փառատոն). Ամեն տարի փառատոնների ժամանակ վնասվածքների թիվը հասնում է 10,000-15,000-ի։ Այրվածքների մոտ 60%-ը ազդում է ձեռքերի, դեմքի և աչքերի վրա։

3. Վնասվածքների տեսակները՝
.Այրվածքներ՝ ամենատարածված վնասվածքներն են, հաճախ առաջանում են մաշկի անմիջական շփումից բոցի կամ պայթյունի հետ։
.Աչքերի վնասվածքներ՝ առաջանում է պայթյունի բեկորներից կամ փոշուց։ Կարող է հանգեցնել ժամանակավոր կամ մշտական կուրության:
.Լսողության կորուստ՝ պայթյունի ձայնային ալիքները կարող են վնասել լսողական նյարդերը:
.Տրավմատիկ անդամահատումներ՝ առավել վտանգավոր դեպքերում պայթյունները հանգեցնում են մատների կամ այլ հատվածների անդամահատման:

4. Վնասվածքների վիճակագրություն` ըստ տարիքային խմբերի
30%-40% վնասվածքները դիտվում են մինչև 15 տարեկան երեխաների շրջանում, որոնք հաճախ չեն հասկանում պիրոտեխնիկայի վտանգը։
Հիմնականում 16-25 տարեկան տարիքային խումբն է պատասխանատու վնասվածքների զգալի մասի համար՝ անփորձ և անպատասխանատու օգտագործման պատճառով։

5. Հրդեհների և այլ վնասների վիճակագրություն
ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի պատճառով ամեն տարի առաջանում է մոտ 19,000 հրդեհ, որոնցից մի մասը լուրջ վնասներ է հասցնում բնակարաններին և այլ շինություններին:

Տնտեսական կորուստներ:
Հրդեհների հետևանքով հասցված վնասների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։

ՀՀ-ում ճայթուկներից կամ պայթուցիկներից առաջացած վիճակագրական տվյալները հասանելի չեն, սակայն բազում դեպքեր արձանագրվում են տոնական օրերին, հատկապես Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շրջանում, ինչը բացի մարդկային վնասվածքներից և կորստից հանգեցնում է հիվանդանոցների դիմելիության աճի, դառնում հրդեհների և նյութական վնասների պատճառ»։

 






Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Նիկոլի եւ իր հետ համատեղ ապրող Աննայի տանը կարող են ցավակցական գրառումներ կատարելու հնարավորություններ ունենանՋոնսոնին հանգիստ չի տալիս Զելենսկու կլոունական փառքըՌոնալդուն մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»Շվեյցարացի միջուկային հետազոտող. Իսրայելը տակտիկական միջուկային ռումբ է փորձարկել սիրիական Տարտուսի հատվածում«Հրապարակ». Կռվախնձորը մարզպետի աթոռն է«Փաստ». Ոչ միայն «նահանջ», այլև նահանջի տարիBild. Գերմանիան անպաշտպան է «Օրեշնիկի» դեմ. Գերմանիայի ԱԳՆ-ի գաղտնի զեկույցըՆիկոլը իր ձեռքով իր իսկ ոտքերի տակ մի հսկա ական է դրել, որի դետոնատորը միացրեց` Գրիգորյանին իր փոխարեն Պիտեր ուղարկելովՌուսական զինվորները բարձրացրել են Ռուսաստանի դրոշը Խարկովի գրավված Լոզովայայի կենտրոնում (Տեսանյութ, Քարտեզ)«Հրապարակ». Արտամուսնական կապեր ունեցող ՔՊ-ականները խուճապի մեջ ենՆիկոլի իշխանությունը շարունակում է քաղաքական հետապնդումը, այս անգամ թիրախավորել է Գևորգ Գևորգյանին«Փաստ». Տիգրան Ավինյանի ավիատոմսի հետ կապված՝ քաղաքապետարանում պաշտոնանկություն է եղել«Հրապարակ». «Փաշինյանը դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»Սլովակիան կդիտարկի Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման հարցը. ՖիցոԹուրքական բանակը պատրաստվում է Մամբիջում հարձակման քրդերի վրաՖինլանդիայի հատուկ ջոկատայինները գրավել են ռուսական «ստվերային նավատորմի» տանկերըԻրանն ու ՌԴ-ն ձիու քայլ են անում, ստեղծում միջուկային հովանոց, Իսրայելը վա բանկ կգնա՞. ԲալասանյանՀայտնի են տարվա լավագույնների անունները.Globe Soccer AwardԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները.TransfermarktՏարվա լավագույնները ֆուտբոլում. ESPNԼուկաս Սելարայանը նոր ակումբ ունիԿանադան եւ Բրիտանիան սկսում են վեճ, թե ով կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգըՎրաստանի վարչապետը խոստացել է ուժ կիրառել, եթե նախագահն ինքնուրույն չհեռանաՁյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներինՍիրիա. Քրդերն ակտիվորեն հարձակվում են Մանբիջի ուղղությամբ, եւ Էրդողանի վիճակը բարդանում է«15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ» «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՊոկրովսկի ուղղությամբ ռուսական ուժերը արագ շարժվում են դեպի Դնեպրոպետրովսկ. Ուկրաինական աղբյուրԱՄՆ-ում «Օրեշնիկի» պատկերել են համակարգչային մոդելավորման տեսքով (Տեսանյութ)«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտանԱդրբեջանը հայտարարել է կործանված ինքնաթիռի աշխատանքին արտաքին միջամտության մասինԳիտնականները պարզել են պարացետամոլի վտանգավոր կողմնակի ազդեցությունները տարեցների համարՏոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկըԿորոնավիրուսով վարակված չեմ․ Աննա ՀակոբյանՄոտ 4 տարի հետո «Զանգեզուրի միջանցքը» ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք․ թուրք նախարարԿալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ըԱյսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն ենԱվինյան Տիկոյի հայրը որդուն զրկեց լեգիտիմությունից.Armenian infoՊանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջըԿեղծ հայրենասեր լինելն անբարոյականություն էԳերմանիան Ուկրաինային անվանել է «կոռումպացված օլիգարխիա»2025-ին ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանցՊայթած մեքենայում կնոջ են թաքցրած եղել. մանրամասներ Դդմաշենի գազալցակայանի պայթյունիցԳերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը․ ZeitՎարդենյաց լեռնանցքում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթռի վայրէջքի ժամանակ Գրոզնիի օդանավակայանը գրոհել են անօդաչու սարքերը. ՌոսավիացիաԱնդրանիկ Քոչարյա՛ն, տղա եղի՛. ամոթա. անհետ կորածի հայր (տեսանյութ)Տղամարդ էղի, ինչ ուզում ես՝ ստորագրի, բայց ուրիշների վրա մի գցի. Վարդան Օսկանյանը՝ Փաշինանին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top