Ուկրաինայում 60 000 մարդ համարվում է անհետ կորած
Միջազգային2024 թվականի վերջի դրությամբ Հատուկ հանգամանքներում անհայտ կորածների միասնական ռեգիստրում կա գրեթե 60 հազար քաղաքացի։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ հատուկ հանգամանքներով անհայտ կորածների հարցերով վարչության պետ Դմիտրի Բոգատյուկը, փոխանցում է «Ուկրինֆորմը»։
Բոգատյուկի խոսքով՝ ռեեստրի գործարկումից ի վեր դրանում ավելի քան 70 հազար անհետ կորած է գրանցվել։ Այդ մարդկանցից մի քանիսին ողջ են վերադարձրել, իսկ մյուսները, ցավոք, հայտնաբերվել են մահացածների թվում: Սակայն գրեթե 60 հազար մարդ դեռևս համարվում է անհետ կորած։
Հոկտեմբերին զեկուցվել է, որ հատուկ հանգամանքներում անհայտ կորածների ռեգիստրում գրանցվել է ավելի քան 59000 գրառում։ Արձանագրվածներից ավելի քան 49 հազար մարդ հետախուզվում է՝ որպես հատուկ հանգամանքներում անհետ կորած։ Նրանցից 1769-ը 18 տարեկանից ցածր երեխաներ են։