Եղիշե Մելիքյանը` տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու մասին
ՍպորտՀայաստանի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 2024 թվականի լավագույն մարզիչ ճանաչվելուց հետո գրառում է կատարել:
«Հպարտ եմ տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու համար:
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր գնահատեցին իմ կատարած աշխատանքը:
Սա ևս մեկ առիթ է՝ հիշելու «Փյունիկի» 16-րդ չեմպիոնությունը, հաղթահարած բոլոր արգելքները ու հավատը մեր նպատակին:
Առջևում նոր տարին է, որը նույնպես իր նոր մարտահրավերներով հեշտ չի լինելու, բայց մենք վճռական ենք շարունակել մեր գործը»,- 45-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանը տարվա լավագույնի համար քվեարկության արդյունքում վաստակել էր 92 միավոր և առաջ էր անցել Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից ու լավագույն եռյակը եզրափակող «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանից: