«Գնացինք աշխատանքի»։
Հատկանշական է, որ նախօրեին նա տեսակապով էր մասնակցում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, քանի որ կովիդի դրական թեստի պատճառով չէր մեկնել Սանկտ Պետերբուրգ:
Իսկ այսօր տեղի է ունենալու կառավարության նիստը, որը մեկ օրով հետաձգվել էր:
Տեսանյութում, մոտենալով ավտոմեքենային, Նիկոլը ցուցադրաբար հագնում է դիմակ, դրանով փորձելով ցույց տալ, թե իրոք վարակված է: Բայց մեկ հանգամանք երեւի «մոռացել» է:
Այսպես, դիմակը կանխարգելիչ թուլ միջոց է, որը նախատեսված է ինքնապաշտպանման համար: Իսկ եթե մարդու մոտ վարակը հաստատված է, ապա դա ենթադրում է մեկուսացում` այլով համար ռիսկի օջախ չդառնալու համար:
Այսինքն, եթե Նիկոլն իրոք վարակված է, բայց գնում է կառավարության նիստի, նա պոտենցյալ վտանգ է դառնում պետական կառավարման ողջ համակարգի համար: Իսկ դա երկրի անվտանգության համար լրջագույն սպառնալիք է: Ու դա Նիկոլն անում է միանգամայն գիտակցված, հաշվի առնելով, որ հենց նման վտանգգի պատճառով է, որ մեկ օր առաջ Ռուսաստան չէր գնացել:
Երկրորդ տարբերակը. Նիկոլը ՀՀ կառավարության համար ոչ մի վտանգ էլ չի ներկայացնում (միայն կոնկրետ դեպքում քովիդը նկատի ունենք), իսկ քովիդով վարակվելը սովորական ներկայանցւոմ էր: Իսկ այս դեպքում էլ նա պետք է բացատրի, թե ինչու նման դերասանությամբ խուսափեց ԵԱՏՄ-ի նիստից: Նա ՀԱՊԿ-ից, այլ ոչ թե ԵԱՏՄ-ից է խռովել, ԵԱՏՄ-ն համարում է Հայաստաբւ հաար կարեւորագույն կառույց: Ուրեմն, առնվազն պետք է բացատրի իր բացակայությունը, առավել եւս, որ դրանից առաջ էլ արհեստականորեն հրաժարվել էր այդ նիստը Հայաստանում անցկացնել: Իսկ եթե պատշաճ բացակայություն չկա, ապա նրա այս քայլերը եւս Հայաստանի համար միանգամայն ռեալ անվտանգային խնդիրներ են ստեղծում: