Հերթական «գիշերային մղձավանջը» Նիկոլից
ՀասարակությունՎերջերս համացանցում մի զրույց էի նայում եւ զրույցի մասնակից պրոֆեսորը «էթիկա» երեւույթի ընկալման հետաքրքիր դիտանկյուն առաջ քաշեց: Նա էթիկան դիտարկում էր որպես անվտանգության բաղադրիչ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բերեմ կոնկրետ օրինակ. եթե դու խոսքով կամ գործով վիրավորում, վնասում ես մեկին, նա կարող է հակադարձել առնվազն վիրավորանքով, պատասխան վնաս հասցնելով եւ իրադարձությունների հետագա զարգացումը կարող է բերել ընդհուպ բռնության, ընդհուպ զոհերի եւ էական չէ, դու սպանողն ես, թե զոհը: Երկու դեպքում էլ քո կյանքը խաթարված է:
Վերը նկարագրվածը, իհարկե, ծայրահեղ դեպքն է, որը բերում եմ որպես ամենասուր օրինակ: Ու տարբեր իրավիճակների հաշվառումով սա ճիշտ է թե անհատի, թե խմբի, թե հանրության, թե պետության դեպքում:
Սկսած ընտանիքից: Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին):
Եթե ներառված ես կոռուպցիայի մեջ, դա գեներացնում է ռիսկեր թե քո, թե քո ընտանիքի, թե քո միջավայրի, թե հանրության, թե պետության համար:
Եթե հանրային մի խումբը իրեն սահմանափակված չի համարում էթիկայով, դա կարող է ներհանրային լարումներ գեներացնել: Նույն կերպ՝ կարող է առաջացնել արտաքին լարումներ: Եւ այսպես շարունակ:
Եթե մեր երկրում անհատական, խմբային, հանրային եւ պետական մակարդակում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին եւ ներքին ռիսկեր է գեներացնելու: Ավելի ճիշտ, այդ ռիսկերը գեներացված են վաղուց, եւ հարգարժան պրոֆեսորի բանաձեւի տրամաբանությամբ, ինքնաոչնչացման գործարկված մեխանիզմի մասին կարող են վկայել:
Այս խնդրին, իհարկե, հնարավոր չէ բացարձակ լուծում տալ: Որեւէ բան փոխել հնարավոր չէ մեկ կամ մի քանի գրառումներով: Հարկավոր է նախ քննարկում ունենալ այս թեմայով, բանաձեւեր առաջ բերել:
Այս պահին սա գրում եմ մեր հանրային, քաղաքական, պետական կյանքում այս օրակարգը ամրագրելու համար»:
Նման է, որ Նիկոլն ամբողջ գիշեր չի քնել` մտածելով, թե ինչպես չեզոքացնի այն խայտառակությունը, որը երեկ ստացավ ԵԱՏՄ-ի նիստից «թռնելու» պատճառով, եւ առավետյան որոշել է գիշերային այդ մղձավանջը հանրությանը հրամցնել հերթկան անհամ օրակարգի տեսքով:
Բայց այստեղ էլ իայն «սեփական մատով սեփական աչքը հանցեց: Այսինքն, մի կողմից քարոզում է, թե, գիտեք, «Եթե արտամուսնական կապ ունես, դա գեներացնում է շատ կոնկրետ ռիսկեր, թե քո ընտանիքի ներսում, թե նրանից դուրս (խոսքն այս դեպքերում կարող է լինել առնվազն բարոյական ինքնաոչնչացման մասին)»: Մյուս կողմից էլ բա ի՞նչ անենք նրա խոստովանության հետ, թե Աննայի հետ պաշտոնապես եւ ոչ էլ եկեղեցիական ամուսնություն չունի: Ուրեմն, ի՞նչ կապի մեջ է Աննայի հետ, դա նրան «առնվազն բարոյական ինքնաոչնչացման» տարե՞լ է: Կամ` ի՞նչ «կոնկրետ ռիսկեր է գեներացրել» թե´ իրենց տանը, թե´ նրանից դուրս: Այդ ռիսկերի պատճառո՞վ է, որ երկու պոտություն եւ մի ամբողջ երկիր հասցրեց ոչնչացման: