Կաթողիկոսի ամանորյա ուղերձը կրկին կանգնել է Փաշինյանի կոկորդին. «Ժողովուրդ»
Միջազգային«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու:
Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձը չի հեռարձակվի Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանությունների մանրախնդրության պատճառով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ հարկատուների հաշվին «սնվող» Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց կաթողիկոսի ամանորյա ուղերձը հրապարակել կեսգիշերից առաջ:
Ինչպես Մայր աթոռից էին հայտնել՝ Հ1-ն առաջարկել է Ամենայն Հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրեր»-ի երեկոյան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժվել էր:
Պարզվում է, որ հայրենի իշխանությունների «հրահանգով» Հ1-ը այս տարի եւս որոշվել է չհեռարձակել Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը՝ ճղճիմ պատճառաբանությամբ:
Կաթողիկոսի ուղերձը, չգիտես ինչու, ցանկանում են հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին, մինչդեռ տասնամյակներ շարունակ Ամանորի գիշերը երկրի ղեկավարի ելույթին նախորդում էր հոգևոր առաջնորդի՝ կաթողիկոսի հայրապետական ուղերձը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: