Իրանն ու ՌԴ-ն ձիու քայլ են անում, ստեղծում միջուկային հովանոց, Իսրայելը վա բանկ կգնա՞. Բալասանյան Հայտնի են տարվա լավագույնների անունները.Globe Soccer Award Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները.Transfermarkt Տարվա լավագույնները ֆուտբոլում. ESPN Լուկաս Սելարայանը նոր ակումբ ունի Կանադան եւ Բրիտանիան սկսում են վեճ, թե ով կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգը Վրաստանի վարչապետը խոստացել է ուժ կիրառել, եթե նախագահն ինքնուրույն չհեռանա Ձյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներին Սիրիա. Քրդերն ակտիվորեն հարձակվում են Մանբիջի ուղղությամբ, եւ Էրդողանի վիճակը բարդանում է «15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ»

Երբ փողի վրա նստած աղքատ են ձեւանում

Ներքաղաքական

Այսպես էր ասում երբեմնի ընդդիմադիր Փաշինյան Նիկոլը, որը հիմա լրիվ իր «հագով» է: Նիկոլ Փաշինյանը եւ իր հետ նույն տանիքի տակ ապրող Աննա Հակոբյանի նախատոնական-նախընտրական ակտիվությունը բոլոր նախադրյալներն ունի հռչակվելու 2024-ի տարվա ամենաանհաջող «փիառ»-ը: Ընդ որում՝ ոչ այն պատճառով, որ կիրառված տեխնոլոգիաներն են չստացված, այլ զուտ նրա համար, որ Նիկոլ-Աննա զույգն ինչքան շատ է խոսում, այնքան ավելի անտանելի է դառնում:

Որպես «պարապ վախտվա խաղալիք»՝ Ֆեյսբուքի ջանին ընկած Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերներ է, որ հրապարակում է: Դրանցից մեկն էլ նվիրված էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ռեկետ անելուն: Նա հիշեցրեց, որ օրեր առաջ հրապարակել էր մի տեսանյութ, որտեղ Աննան պատմում է, որ գործարարներին նամակներ է հղել՝ խնդրելով «Իմ քայլը» հիմնադրամին 10 մլն դրամ նվիրատվություն անել՝ ծրագրեր իրականացնելու համար։

«Այդ նամակներից գրվել է 473 ընկերությունների, եւ այդ 473 ընկերություններից 383-ը ոչ մի գումար ընդհանրապես չեն փոխանցել, այսինքն՝ գումար փոխանցել է 86 ընկերություն, որոնք 18 տոկոսից քիչ ավելին է, լավ թող լինի 20 տոկոս։ Եթե Հայաստանում լիներ ավտորիտարիզմ, եթե լիներ ռեկետի ու վախի մթնոլորտ՝ քանի՞ ընկերություն վարչապետի տիկնոջից նամակ ստանալից նվիրատվություն կանեին՝ առնվազն 95 տոկոսը, էս դեպքում տեղի է ունեցել հակառակը»,-ասել է Փաշինյանը՝ իբր փաստ ներկայացնելով, թե ինչքան ժողովրդավար է Հայաստանը:

Այստեղ են ասել՝ ինչքան ոչ զագսով, ոչ եկեղեցով իր հետ չամուսնացած Աննա Հակոբյանն առաջին տիկին է, այնքան էլ Հայաստանն իր օրոք ժողովրդավար է: Բայց, սա թողնենք մի կողմ: Ի՞նչ է ստացվում, Նոր տարվա բերան Նիկոլն ու Աննան 86 ընկերությունից «քերում» են 860 մլն դրամ, ու սա ներկայացնում են իբրեւ ժողովրդավարական ձեռքբերում: Ավելի ճիշտ՝ սա ոչ թե ձեռքբերում է, այլ «Օդից փող» փաշինյանական ռեալիթի շոուն է:

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԻ ՍԱԴՐԱՆՔԸ՝ ՀԱՆՐԱՅԻՆԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության ձեռբքերո՞ւմ է համարում, որ «Հանրային» կոչվող հեռուստաընկերությունը վերջնականապես վերացնում է Վեհափառ Հայրապետի օրհնանքն ու ամանօրյա մաղթանքը հեռարձակելու ժամի վերաբերյալ տասնամյակների ավանդույթը:

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Դա համարում եմ վիրավորական՝ իր ինքնությունը հարգող յուրաքանչուր հայի համար։ Այս «թազա» մոտեցումը լիարժեք տեղավորվում է ՔՊ-ի ու անձամբ թրաշյալի հակաառաքելական հստակ քաղաքականության տրամաբանության մեջ, հետեւաբար՝ այն ունի զուտ քաղաքական բնույթ»։

Հիշեցնենք, որ նույն պատմությունը եղավ նաեւ անցյալ տարի: Եվ ահա Մայր Աթոռը տեղեկացնում է հետեւյալը. «Հանրային հեռուստաընկերության ամանորյա հեռուստահաղորդումների ծրագրի ազդագրից հայտնի դարձավ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա ուղերձը նախատեսվում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հանրային հ/ը միջեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերությունը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորյա ուղերձի հեռարձակման՝ տասնամյակների ավանդույթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հավատացյալների պահանջներն ու սպասումները։ Հեռուստաընկերության որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մեզ հասանելի լրատվամիջոցներով կհեռարձակվի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների ավանդույթով սահմանված ժամի»:

Իհարկե, այլեւս զարմանալ ու զայրանալ հնարավոր չէ այս ազգադավ իշխանության որեւէ քայլից, այն էլ հակաեկեղեցական: Օրվա իշխանությունը բազմիցս է ապացուցել, որ հակաստվածային քայլերում, ուղղակի, չեմպիոն է: Ուստի՝ մնում է հռետորական հարց ուղղել՝ պատարագների ժամանակ իրար բրդբրդող, գլխաշոր չունենալու համար՝ դիմացինին բշտող, բերանքսիվայր աղոթող մեր հավատցյալներին՝ նույն իրենց՝ առաջին քրիստոնյա ազգին, բա դուք բան չունե՞ք ասելու, որ Ամանորին զրկված եք լինելու Վեհափառ Հայրապետի ուղերձն ու օրհնությունը լսելուց՝ Հանրայինի եթերում: Այն Հանրայինի, որ իմ ու քո վճարած հարկերի հաշվին գոյություն ունի: Վերջիվերջո, առաջին քրիստոնյա ազգը պե՞տք է տարբերվի կեղծ բարեպաշտ փարիսեցիներից:

ԻՆՉ ՀԵՐԸ, ԻՆՉ՝ ՏՂԵՆ. ԱՎԻՆՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Իսկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասելիք ունի: Նա ներողություն է խնդրում՝ հոր փոխարեն: Ընդհանրապես՝ ասում են՝ երեխան տան հայելին է: Ու թե ինչու են ՔՊ-ական չինովնիկները մեկը մեկից ահավոր, բավական է տեսնել նրանց ծնողների վարքագիծը: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մայրը ցուցարարներին երեք մատի կոմբինացիա է ցույց տալիս, ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանի մայրը ժամանակին ասում էին, թե եռացրած ջուր է լցրել ցուցարարների գլխին, դե իսկ Ավինյանի հայրն էլ հետ չմնալով՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս քաղաքացիներին «համբալ» է անվանել: Այո՛, էլ քաղաքացիների չեն սիրում, ոչ էլ խոնարհվում են նրանց առաջ:

«Ես կկարողանայի այս տգեղ միջադեպը պատահականություն համարել, եթե լսած չլինեի, թե ինչպես էր Տիգրան Ավինյանը բառացիորեն մեկ շաբաթ առաջ հայկական լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, թե ինչպես էր նա ավելի վաղ իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ, եւ այսպես շարունակ։ Ես սա թյուրիմացություն կհամարեի, եթե չհիշեի, թե ինչպես է երկրի ԱԺ նախագահը բառի բուն իմաստով թքում իրեն քննադատող քաղաքացու վրա եւ շարունակում պաշտոնավարել։ Էնպես որ, սա սոսկ պատահականություն չէ, սա, ցավոք, մեր երկրում կարեւորագույն պաշտոններ զբաղեցնող մարդկանց աշխարհայացքն է, մտածելակերպն ու իրենց իշխանություն շնորհած ժողովրդի հանդեպ վերաբերմունքը», - ասում է ոչ վաղ անցյալում այս իշխանության մաս կազմած Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, ներկայացնենք ամենասկզբից: Լրատվամիջոցներից մեկը մայրաքաղաքում հարցում է արել անցորդներից եւ վարորդներից ու հետաքրքրվել, թե ի՞նչ կարծիք ունեն, որ հակառակ դատարանի վճռի, «կարմիր գծերի» արժեքը 160․000 դրամ է։

«Պիտի 500000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- հարցմանն ի պատասխան ասել է քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։ Որդին էլ մեղայականով ու ներողություններով է հանդես եկել, թե՝ «Հայրս բավականին կոպիտ եւ տգեղ պատասխաններ է հնչեցնում...»: Ինչպես տեղին նկատել է փաստաբան Արսեն Բաբայանը. «Փաստորեն պաշտոնն այնքան թանկ է, որ հանուն դրա կարող է սեփական հոր մասին այսպես արտահայտվել»:

Ի դեպ, ասացինք՝ թանկ, հիշեցինք Ավինյանի ամերիկյան թանկարժեք տոմսերը: Մեծ աղմուկից հետո՝ Ավինյանը հայտարարեց, թե՝ մամուլից է իմացել, որ այդքան թանկ` 7.200.000 դրամ է եղել իր տոմսերը, պատրաստ է փոխհատուցել՝ սեփական միջոցներով: Ու սա ասում է մարդ, ով դիմել է դատարան, որ 150 հազար դրամ պետական տուրք չտա։ Պարզվում է՝ Տիգրան Ավինյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մի լրատվամիջոցի: Այդ վարույթի շրջանակում զգացել է, որ 150 հազար դրամ տուրքը մեծ գումար է՝ իրեն ու իր ընտանիքին ֆինանսական անհարմարություն կպատճառի եւ դիմել է դատարան, որպեսզի պետական տուրքի գծով արտոնություն տրամադրվի իրեն։ Բնականաբար, դատարանը մերժել է պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու մասին միջնորդությունը եւ հայցադիմումը վերադարձրել Երեւանի քաղաքապետին։ Հազար ողորմի, Հակոբ Պարոնյանին, ողջ լիներ «Մեծապատիվ մուրացկաններ-2»-ը հաստատ գրող էր:

Ի ՎԵՐՋՈ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԻՆՉ ՏԵՂ ՊԻՏԻ ԶԲԱՂԵՑՆԻ ՆԻԿՈԼԸ, ԸՍՏ ԼՏՊ-Ի

Եվ մինչ բոլորն անհամբեր սպասում են տարեմուտին ու Ձմեռ պապին, վերջինիցս ավելի շուտ խոսեց Լեւոն պապին: ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով վերջինիս բանավեճի առաջարկին՝ ՀՀ նախկին նախագահների հետ:

«Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի, եւ քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլեւս ջնջել չի լինի։ Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները եւ հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, եւս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից եւ զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - ասել է նա՝ արժանանալով կարճ հիշողություն ունեցողների ծափահարություններին:

Հիշեցնենք, նույն Լեւոն Տեր-Պետրոսյանը 2018 թվականին ասում էր. «Ներկայիս համաժողովրդական շարժումը պատմական մեծ հաղթանակ է արձանագրել` տապալել է Հայաստանի 20-ամյա բռնապետությունը: Սրանով արդեն Փաշինյանն արժանի տեղ է զբաղեցրել հայոց պատմության մեջ»:Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանն էր 2022-ին՝ կրկին փրկում իր քաղաքական հոգեզավակ Նիկոլին՝ ասելով. «Մեզ սպասում են ծանր, ցավոտ լուծումներ: Պետք է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ստորագրվեն պայմանագրեր, որոնք ոչ մեկի քիմքին հաճելի չեն լինելու, բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա։ Հայաստանյան ընդդիմության մեծ մասը կարծում է, որ եթե ազատվի վարչապետ Նիկոլ Փաշինյանից, ապա Հայաստանը կարող է խուսափել ցավոտ լուծումներից Ես առաջինն եմ ասել, որ Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել... Ճապոնիան չի՞ նվաստացել, կապիտուլյացիայի ենթարկվել, ի՞նչ կա էդտեղ. դա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան»։

Լավ, գոնե Նիկոլը մեկ թրաշ է պահում, մեկ թրաշվում է, իբր նախորդը ինքը չէր, բա Տեր-Պետրոսյանի մոտ ի՞նչ է փոխվել: «Դե տղա եք՝ պահեք» Արցախը եւ վերջում ճիշտ դուրս գալու սինդրոմով տառապող նախագահի սիրտն արդյոք չի փառավորվում Նիկոլի քայլերով, սա էլ թողենք իր խղճին:

«Զուր եք տոնում ձեր «հաղթանակը»: 2008-ի մարտի 1-ից հետո էլ սիգարետը ձեռքին ժպտում էիք եւ ասում, որ այդ գիշեր լավ քնեցիք: Աշխարհի ոչ մի տիրակալ հանգիստ չի քնելու, մինչեւ որ «հազարամյակների հայկական Արցախը» չվերադարձվի հային... «Հազարամյակների հայկական Արցախը գոյություն ունի՛» եւ բոլո՛րդ դեռ պիտի հաշտվեք այդ աստվածային իրողության հետ», - այսպես է արձագանքում Տեր-Պետրոսյանին՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Իրանն ու ՌԴ-ն ձիու քայլ են անում, ստեղծում միջուկային հովանոց, Իսրայելը վա բանկ կգնա՞. ԲալասանյանՀայտնի են տարվա լավագույնների անունները.Globe Soccer AwardԱշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները.TransfermarktՏարվա լավագույնները ֆուտբոլում. ESPNԼուկաս Սելարայանը նոր ակումբ ունիԿանադան եւ Բրիտանիան սկսում են վեճ, թե ով կդառնա ԱՄՆ 51-րդ նահանգըՎրաստանի վարչապետը խոստացել է ուժ կիրառել, եթե նախագահն ինքնուրույն չհեռանաՁյուն, բուք, մառախուղ. ինչ վիճակ է Հայաստանի ճանապարհներինՍիրիա. Քրդերն ակտիվորեն հարձակվում են Մանբիջի ուղղությամբ, եւ Էրդողանի վիճակը բարդանում է«15 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՈՒՀԻՆ ՎԵՐՋԱՊԵՍ ԱԱ-Ի ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑ» «ԻՐԱՎՈՒՆՔ» ԹԵՐԹԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԹՂԹԱԿԻՑԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԻՊոկրովսկի ուղղությամբ ռուսական ուժերը արագ շարժվում են դեպի Դնեպրոպետրովսկ. Ուկրաինական աղբյուրԱՄՆ-ում «Օրեշնիկի» պատկերել են համակարգչային մոդելավորման տեսքով (Տեսանյութ)«ԵՐԵՎԻ ԻՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻ ՀԱՄԱՐ ԵՍ ԱՅԴՔԱՆ ՉԵՄ ՈՒՐԱԽԱՑԵԼ, ՈՐՔԱՆ ՄԵՐ ՀԱՅ ԱԶԳԸ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԼԱԼԱՅԱՆ Անհետ կորածների հարազատները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտանԱդրբեջանը հայտարարել է կործանված ինքնաթիռի աշխատանքին արտաքին միջամտության մասինԳիտնականները պարզել են պարացետամոլի վտանգավոր կողմնակի ազդեցությունները տարեցների համարՏոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկըԿորոնավիրուսով վարակված չեմ․ Աննա ՀակոբյանՄոտ 4 տարի հետո «Զանգեզուրի միջանցքը» ամբողջությամբ իրականություն դարձրած կլինենք․ թուրք նախարարԿալանավորվածների հրազատներից հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ըԱյսօր մարտական հենակետերում էինք, ՀՀ-ի համար կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահողներն ենԱվինյան Տիկոյի հայրը որդուն զրկեց լեգիտիմությունից.Armenian infoՊանամայի նախագահը մերժել է Թրամփի պահանջըԿեղծ հայրենասեր լինելն անբարոյականություն էԳերմանիան Ուկրաինային անվանել է «կոռումպացված օլիգարխիա»2025-ին ավանդի փոխհատուցում կտրամադրվի նաև 1942 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանցՊայթած մեքենայում կնոջ են թաքցրած եղել. մանրամասներ Դդմաշենի գազալցակայանի պայթյունիցԳերմանիայի նախագահը ցրել է Բունդեսթագը․ ZeitՎարդենյաց լեռնանցքում և Արտաշատի տարածաշրջանում մառախուղ է, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է«Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթռի վայրէջքի ժամանակ Գրոզնիի օդանավակայանը գրոհել են անօդաչու սարքերը. ՌոսավիացիաԱնդրանիկ Քոչարյա՛ն, տղա եղի՛. ամոթա. անհետ կորածի հայր (տեսանյութ)Տղամարդ էղի, ինչ ուզում ես՝ ստորագրի, բայց ուրիշների վրա մի գցի. Վարդան Օսկանյանը՝ Փաշինանին (տեսանյութ)Հայաստանում շուրջ 130 հազար 18-29 տարեկան չաշխատող և չսովորող երիտասարդներ կան. Նարեկ Մկրտչյան«Իրավունք Մեդիա» հոլդինգի նախագահի կողմից լավագույնի պատվոգրերի արժանացան մեր գործընկերները. լուսանկարներՈւկրաինայում 60 000 մարդ համարվում է անհետ կորածՉեչնիայում բոլոր ԱԹՍ-ները խոցվել են. ՀՕՊ համակարգը աշխատում էր, երբ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր (տեսանյութ)Որ ակումբում կանցկացնի հաջորդ մրցաշրջանը ԲալեկյանըԵղիշե Մելիքյանը` տարվա լավագույն մարզիչ ճանաչվելու մասինՀենրիխ Մխիթարյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. ՀՖՖՌուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա 100 տարում բարեկամություն չեն անի․ ՄեդվեդևԱդրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկըԴեկտեմբերի 25֊ին Տարոն Անդրեասյանը կդառնար 31 տարեկանՊուտինն իրեն «հավասարակշռված մարդ» է անվանելՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԲլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով, տուգանքի չափը վերջնական չէ, վարույթը չի ավարտվել, թիվը ենթակա է փոփոխման. ՊԵԿՎեց ամսով կարգելվի ձկնկիթի արտահանումըԽայտառակ պարտքերով են տարին ամփոփում Երեւանյան ու մարզային խոշոր հիվանդանոցները, պետությունը չի վճարելՄայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցելՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 27
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top