Մոսկվան չի պատրաստվում ինքնաթռի հարցով Բաքվից ներողություն խնդրել. Ռուսական աղբյուր
ՄիջազգայինԱրեւմտյան մի շարք աղբյուրներ, վկայակոչելով ադրբեջանական իրենց անանուն աղբյուրներին, հայտնում են, թե Բաքուն ինքնաթիռի հրթիռով խոցման վարկածն է համարում հիմնական, բայց նաեւ այն նկատառումով, որ դա դիտավորությամբ չի արվել: Այսինքն, որ ՌԴ-ն պետք է ներողություն խնդրի տեղի ունեցածի համար, եւ միջադեպը կհամարվի հարթված:
Սակայն ռուսական արժանահավատ աղբյուրն արձագանքելով, գրում է. «Բաքվում երեւի դեռ տեղյակ չե՞ն, որ բացի Ադրնեջանի քաղաքացիներից, ինքնաթիռում եղել են նաեւ ՌԴ եւ այլ երկրների քաղաքացիներ: Այսինքն, տեղի է ունեցել ռազմական բնույթի պատահար, որի արդյունքում զոհվել են ադրբեջանցիներ, ռուսներ եւ այլն: Եվ դա սովորական ներողությունով, անկախ այն բանից, թե դա ով ում կասին, չի կարող սահմանափակվել: Կրեմլը դեռ պաշտոնապես չի խոսում, սակայն Մոսկվայում այն հիմնական վարկածն է, որ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որի արդյունքում զոհվել են այդ բոլոր մարդիկ: Իսկ ներողություն խնդրելով, ռուսական կողմը ոչ թե իր վրա կվերցնի այդ միձադեպի, թեկեւզեւ ոչ դիտավորությամբ, պատասխանատվությունը, այլ դրանով սադրիչներին ջրից չոր դուրս գալու հնարավորություն կտա: Ըստ այդմ, Մոսկվայի ներկա կարծիքով, հետաքննությունը մինչեւ վերջ պետք է առաջ տանել, առավել եւս, որ դրա հաջող եւ արագ ավարտի բոլոր հնարավորությունները կան. ականատեսներ, ինքնաթիռի եւ ցամաքայիչն սարքերի ցուցմունքներ ու այլն: Նաեւ վստահ են, որ դրա արդյունքում ի հայտ կգա նաեւ սադրանքի փաստը: Իսկ այդ դեպքում խոսքը կգնա ոչ թե ինքնաթիռի պատահական խոցման, այլ` դիտավորությամբ պայմաններ ստեղծելու մասին, որը հանգեցրել է քաղաքացիական ինքնաթիռի խոցմանն ու մարդկանց մահվանը: Իսկ դա մեկ անուն ունի` ահաբեկչություն, անկախ նրանից, թե ինքնաթիռն անօդաչուի կողմի՞ց է ուղղակիորեն խոցվել, թե՞ կազմակերված սադրանքի արդյունքում անօդաչուին գրոհող ռուսական հրթիռն է խոցել: Հետեւաբար, եթե սադրանքի փաստը նաեւ քննությունը հիմնավորի (ռուսական կողմը հենց պատահարի պահին բոլոր փաստերին տիրապետում էր եւ վստահ է, թե իրականում ինչ է եղել) պաշտոնական պահանջ լինի Բաքվից, Մոսկվան չի պատրաստվում ներողություն խնդրել: Փոխարենը, խոսքը կգնա ընդհուպ` ահաբեկչական հարձակման մասին, որին, ռուսական կողմը հույս ունի, որ հիմնավոր ապացույցների դեպքում կմիանա նաեւ Բաքուն:
Ասվածը բուն խոցման մասին: Բայց կա նաեւ երկրորդ դետալը. ի վերջո, անկախ ամեն բանից եւ ում կողմից, ինքնաթիռը խոցվել է ՌԴ օդային տարածքում: Ռուսաստանը պետք է կարողանար դրա անվտանգությունն ապահովել, եւ փաստն այն է, որ չի կարողացել: Ահա այս դրվագով ներողություն առանց Բաքվի պահանջի էլ կլինի: բայց նորից հետաքննության ավարտից հետո»: