Տարադրամի փոխարժեքն այսօր
ՓոխարժեքԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, կազմել է 396.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.07 դրամ (աճել է 1.00 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.49 դրամ (աճել է 0.03 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.98 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 392-394 դրամով, վաճառվում է 399 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 403-410 դրամով, վաճառվում է 417-421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.81-3.93 դրամով, վաճառվում է 4.00-4.27 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5-399 դրամով:
Եվրոն գնվում է 414 դրամով, վաճառվում է 417-418 դրամով:
Ռուբլին գնվում է 3.90-3.92 դրամով, վաճառվում է 3.98- 4.00 դրամով: