«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ Պուտին
ՄիջազգայինՎերջին տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորանքներ չի ուղարկել Միացյալ Նահանգներին, քանի որ երկիրը անբարյացակամ է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Euromedia24-ը։
«Վերջին տարիներին մենք չենք շնորհավորել, ի վերջո, երկիրը անբարյացակամ է», ասել է Պեսկովը Life-ի թղթակից Ալեքսանդր Յունաշևին՝ պատասխանելով այն հարցին, թե Պուտինը նախատեսում է ամանորյա շնորհավորանքներ հղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, թե՞ ԱՄՆ ժողովրդին։