Էրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ Մամիջանյան
Ներքաղաքական«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված ասուլիսում հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա սկսեց խոսել Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան Տավուշի մարզի տարածքից 4 գյուղի հանձնման թեմայից։
«Բոլոր այն ձևակերպումնեը, որոնք դրա վերաբերյալ անում է Փաշինյանը, շատ նման են այն տարբերակին, որ այսօր նրանք կանգնեն ասեն՝ Աղազարյան Հովիկը, Ասլանյակ Հակոբը երբեք ՔՊ-ական չեն եղել, երբեք ՔՊ խմբակցության մեջ չեն եղել, ով ասաց, որ նրանք ֆրակցիայից են դուրս եկել»,-նկատեց Հայկ Մամիջանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց, որ Տավուշի և Ադրբեջանի շփման գծի այդ հատվածը Հայաստանի ամենապաշտպանված հատվածն էր և այնտեղ արդեն Ադրբեջանը նոր ամրություններ է կառուցել, որը դժվար թե պաշտպանական նպատակով են կատարվել։
Մամիջանյանը քննադատության ենթարկեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքային կանոնակարգը և դրա շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շեշտելով, որ առողջ տրամաբանության համաձայն սահմանազատումը պետք է սկսեվեր այն հատվածներից, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը։
«Իրենք չգիտեն, թե որն է լինելու երկրորդ սահմանազատվող հատվածը, նույնիսկ որպես երկրորդ հատված Ջերմուկն ընտրված չէ։ Այսինքը, փաշինյանենց մեկ է, որ ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի Հանրապետության սուվերեն զորքերն են»-ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Մամիջանյանը նշեց, որ ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում այլ պետությունների և կառույցների միջնորդական ջանքերից և ապավինում են միայն Թուրքիային։
Էրդողանի՝ գիրքը նվեր ստանալու փաստը դիտարկելիս Մամիջանյանը նկատեց, որ այդ գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են։
«Էրդողանի կողմից այդ գիրքը նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրի»,- ասաց Մամիջանյանը։