Սարսափով հրաշքին սպասող լուսաբացներ, ցավ, արցունքներ ու երկրորդ կյանք. Հրաշք բժիշկների աչքի առաջ
ՏեսանյութերՀինգ դաժան ու սարսափելի ամիսներ, կյանքի ու մահվան անհավասար պայքարի մեջ մտած դստեր համար` նոր կյանք աղերսող ծնողների հայացք, անքուն գիշերներ, սարսափով հրաշքին սպասող լուսաբացներ, ցավ, արցունքներ, հույսի չնչին շող, բայց անկոտրում կամք ու անսպառ հավատք առ Աստված ու բժշկությունն օգնեց առողջական բազում խնդիրներով, բաց վերքերով, անգիտակից վիճակում դեռեւս օգոստոս ամիսին «Իզմիրլյան» բկ տեղափոխված 29-ամյա Հազարավարդին նոր կյանք վերադառնալ: Իսկ նոր կյանք, ինչպես երկրորդ կյանք ստացած Հազարավարդն է ասում, իրեն նվիրել է «հրաշագործ վիրաբույժ Սամվել Սարգսյանը»:
Իսկ, թե ինչ ծանր, առաջին հայացքից անհաղթահարելի պատեր են քանդել հինգ ամիս շարունակ բժիշկն ու իր համար այլեւս հարազատ դստեր նման դարձած պացիենտը «Բժշկի մոտ» բացահայտում է «Իզմիրլյան» բկ-ի տարվա պրոֆեսիոնալ վիրաբույժ ճանաչված Սամվել Սարգսյանը.