Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը
Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարը: Այդ մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության կանխատեսման մեջ։
2024 թվականի հունվար-հոկտեմբերին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է գրեթե 11 մլրդ դոլար (10 մլրդ 876 մլն դոլար), իսկ 2023 թվականին ՝ 7,3 մլրդ դոլար։
2015-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1,3 մլրդ դոլար, 2019-ին՝ գերազանցել 2 մլրդ դոլարը, իսկ 2022-ից սկսել է շեշտակի աճել (մեծամասամբ միջնորդական առևտրի հաշվին)։ Այդ պատճառով Հայաստանից Ռուսաստան արտահանումը 600-700 մլն դոլարից հասել է 3,2 մլրդ դոլարի, իսկ 2024 թվականի արդյունքներով ակնկալվում է 4,8 մլրդ դոլարի աճ։