Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղը Դեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածը Իմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվի Թեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել Եվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The Guardian Ամանորի կախարդանքը Երեւանի թատրոններում Ձեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել Սիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա Սոլոյան Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RT

«Փաստ». Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նախատեսված էին ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովը, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: Տարեվերջյան հավաքը նախատեսված էր Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում: Բայց այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի խոսնակը հայտարարեց, որ Պուտինի առանձին հանդիպում Փաշինյանի հետ նախատեսված չէ, պարզվեց, որ Փաշինյանը չի էլ մեկնելու Ռուսաստան: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ պարզվեց: Փաշինյանն ինքը հայտարարեց, որ չի մեկնելու, որովհետև... նորից «քովիդ է ընկել» կամ՝ կորոնավիրուսով է վարակվել: 

Նիկոլ Փաշինյանը մասնավորապես տեղեկացրել է, որ դեկտեմբերի 23-ին «քովիդի» դրական ախտորոշում է ունեցել, դեկտեմբերի 23-ին և 24-ին մեկուսացել ու աշխատել է կեցավայրից: Կարճ ասած՝ Սանկտ Պետերբուրգ չի մեկնելու: Ռուսաստանից հույս էին հայտնել, ի դեմս նույն խոսնակ Պեսկովի, որ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով: 

Հա, այն բանից հետո, երբ Սանկտ Պետերբուրգ մեկնելուց «հարգելի պատճառով» Փաշինյանը խույս տվեց, անմիջապես պարզվեց, որ նրա «քովիդի» նոր տեստը բացասական է, այսինքն՝ արդեն առողջ է և նա «կվերադառնա աշխատանքային սովորական ռեժիմի» (ձեռքի հետ էլ ակնարկում է, թե սոցցանցերում արձագանքների արժանացող անհեթեթ ու աղմկահարույց գրառումներ անելուց բացի, ինքն, իբր, նաև աշխատում է, էլի): Չնայած, երևի ինքն էլ հասկացավ, որ ինչ-որ շատ արագ է «ապաքինվել», և երբ գրվում էին այս տողերը, Փաշինյանը տեղեկություն տարածեց, թե նոր ստուգմամբ պարզվել է, որ, այնուամենայնիվ, վարակված է, այսինքն՝ տեստը դարձյալ դրական է: Հաշվի առնելով նման փոփոխականությունը, մի փոքր «տեղ» թողնենք ու նկատենք, որ այս ամենը երեկ երեկոյի դրությամբ էր, այսինքն, մինչև թերթի լույս տեսնելը ինչ ասես կարող է «պարզվել»: 

Փաշինյանի «քովիդային» բռնկումներին, բնականաբար, անհնար է ուշադրություն չդարձնել: Նա, կհիշեք, այդ վարակի՝ Հայաստան թափանցելու ժամանակ դրսևորեց ծայրահեղ անլուրջ վերաբերմունք, ինչ-որ բաներ էր ասում՝ «պինցետով, տնական արաղով» դրա դեմ «պայքարելու» մասին: Հետո երբ վարակը տարածվեց, երբ Հայաստանը համաճարակի ճիրաններում հայտնվեց, երբ մարդիկ սկսեցին տասնյակներով մահանալ, Փաշինյանն իր անփութությունը քողարկելու, «ժողովրդի կյանքով ապրելու» և ապրումակցական հույզեր կորզելու հաշվարկով... մի քանի օրով «քովիդ ընկավ»: Երկրորդ անգամ նրա՝ «քովիդով» վարակվելու մասին հայտարարվեց 2022 թ. հունվարին՝ ինչ-որ «տարօրինակ» զուգադիպությամբ էլի Ռուսաստան մեկնելու նախաշեմին: Հիմա էլ արդեն երրորդ դեպքն է, ու դրանցից երկուսը կապված են Ռուսաստան գնալ-չգնալու հետ: 
Զարմանալի չէ, որ Փաշինյանի այս վերջին «վարակվելը» սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր համեմատել էին դպրոց գնալ չցանկացող երեխաների՝ հիվանդություն հորինելու պահվածքի հետ: 

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Տեսեք, Փաշինյանը գոնե դեկտեմբերի 23-ի դրությամբ գիտեր, որ ինքը վարակված է կորոնավիրուսով: Եվ Փաշինյանն իր մտացածին, իրականությանը չհամապատասխանող հորինվածքների շուրջ բանավիճելու էր հրավիրում ՀՀ նախկին նախագահներին՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին: Նախագահները միանգամայն կանխատեսելիորեն «բանավեճի հրավերի» պահով Փաշինյանին բավականին պարզորոշ հասկացրեցին, որ նրա «երեսը տեսնելու» ոչ մի ցանկություն ու անհրաժեշտություն չունեն: Ավելի ստույգ՝ նա այդքան չկա, որ նման հարց նույնիսկ քննարկվի: 

Ի դեպ, ուշագրավ է, որ շատ քաղաքացիներ սոցցանցերում նկատում են, թե, փաստորեն, Փաշինյանը, հրաշալի տեղյակ լինելով, որ ինքը կորոնավիրուսով է վարակված, երկրի նախկին ղեկավարներին հրավիրում էր բանավեճի. որ ի՞նչ լինի, որ նրանք էլ վարակվե՞ն: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն բիոլոգիական «զենքի» տե՞ղ է դրել: 
Հա, հընթացս նկատենք, որ Փաշինյանի «հարմարավետ քովիդը» նրան այս օրերին ամենևին չի խանգարել զանազան հանդիպումներ ունենալ, միջոցառումների մասնակցել: Կարճ ասած՝ դա զուտ «արտաքինքաղաքական» քովիդ էր: 
Իսկ Սանկտ Պետերբուրգ չմեկնելու իրական պատճառները, հնարավոր է, այլ են: Օրինակ՝ հնարավոր է, որ Փաշինյանի «երեսը տեսնել» չեն ցանկացել ոչ միայն ՀՀ նախկին նախագահները, այլև ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը (ոչ թե հարմար չի եղել): Նկատենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է վերջին շրջանում, երբ Փաշինյանը ԵԱՏՄ-ական միջոցառման է մասնակցում, բայց Ռուսաստանի նախագահի հետ հանդիպում չի նախատեսվում: Պարզից էլ պարզ է, որ դա երկու երկրների հարաբերությունների լավ վիճակից չի, նմանապես հայտնի է, որ հարաբերությունների փչացման գլխավոր նախաձեռնողն ու փչացնողը Փաշինյանն ու իր իշխանությունն են: 
Վերադառնանք, սակայն, երկրի նախկին ղեկավարներին բանավեճի հրավիրելու Փաշինյանի խղճուկ հնարքին: Արդեն առիթ ունեցել ենք նախորդ համարում հանգամանորեն դիտարկել Փաշինյանի այն մերկապարանոց ու ստահոդ հայտարարությունը, թե Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը... Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր: Նրա ասած այդ բացահայտ կեղծիքին այս օրերին շատերն արձագանքեցին՝ հերթական անգամ մերկացնելով սուտը: Բայց այդ դրսևորման, նկատի ունենք՝ Փաշինյանի կողմից ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու (կանխատեսելիորեն մերժման արժանի) նախաձեռնության մեջ ինքնին արդեն վիրավորական մեծ երանգ կա: 

Ախր ով է ում հրավիրում բանավեճի: Լուրջ, նախկին նախագահների համար պետք է որ անձնական վիրավորանքի նման դա հնչեր: Կարելի էր անգամ հենց միայն «բանավեճի հրավերի» համար Փաշինյանի դեմ դատական հայց ներկայացնել՝ պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հիմքով: 

Թողնենք մի կողմ յուրաքանչյուրի անհատական հույզերն ու ընկալումները: Զուտ ամրագրված, անհերքելի փաստերի վրա հիմնվելով ենք պնդում. Հայաստանի բոլոր երեք նախագահներն էլ, ինչ արել կամ չեն արել, բայց պետության անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովել են, հաղթել են պատերազմում, ազատագրել են տարածքներ, ուժեղացրել են բանակը, ամրապնդել են Հայաստանի դաշնակիցների հետ կապերն ու համագործակցությունը, կառուցել են երկիր՝ պետության անհրաժեշտ ինստիտուտներով, հնարավորինս կայացած ինստիտուտներով: 

Նիկոլ Փաշինյանին փոխանցվել է շուրջ 12 հազար քառակուսի կմ տարածքով Արցախ: Այն բացառապես Փաշինյանի ու նրա ՔՊ-ի «ջանքերով» այլևս հայաթափված է ու հանձնված թշնամու վերահսկողությանը: Ազատագրված տարածքներն առանց մի կրակոցի հանձնված են թշնամուն: ՀՀ ինքնիշխան տարածքից հարյուրավոր քառակուսի կիլոմետրեր թշնամին զավթել է, բուն հայկական հողերը Փաշինյանը սահմանազատման անվան տակ հանձնում է թշնամուն: 

Ու նրա՞ հետ բանավիճեն նախկին, բայց հաղթանակ, անվտանգություն և պաշտպանվածություն ապահոված նախագահները: Միանգամայն բնական է, որ Փաշինյանն ու իր «բանավիճային» նախաձեռնությունը խոր արհամարհանքի արժանացան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում






Ինչո՞վ է օգտակար ձիթապտուղըԴեպի ուր է տանում ադրբեջանական ինքնաթիռը ռուսական հրթիռով խոցելու վարկածըԻմացեք, թե ինչ է ձեզ սպասվում 2025 թվականին՝ ըստ ծննդյան ամսաթվիԹեհրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացելԵվրոպայում խիստ նվազում է Ուկրաինային մինչև հաղթանակ աջակցելու պատրաստակամությունը. The GuardianԱմանորի կախարդանքը Երեւանի թատրոններումՁեր, բանավեճին չմասնակցելով, արձանագրում եք, որ Նիկոլը ճիշտ է, Դուք սխալ. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելՍիրո մասին պետք է խոսել՝ լռելով. Էլմիրա ՍոլոյանԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ Ջաբարովը Բայդենին «տեղն է դրել» Ռուսաստանի մասին կոշտ արտահայտվելուց հետո․ RTԲՏԱ նախարարը որ ընկնում ա, ՔՊ-ում դանակավորները շատանում են. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԼարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև. Փաշինյանը վերահաստատել է, որ չի մեկնի Մինսկ (տեսանյութ)Կյանքի մայրամուտին հասցրեց իրականացնել իր երազանքը. մահացել է բեմադրիչ Ռուբեն ԹումանյանըՍուրեն Պապիկյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետՏարադրամի փոխարժեքն այսօր«Գրողի ծոցը կորչեք»․ Թրամփը՝ ներում շնորհված բանտարկյալներինՄասկը կասկածի տակ է դրել Բայդենի օրոք տնտեսական տվյալների ճշգրտությունըՄայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումըԹաիլանդը կմիանա BRICS-ին որպես գործընկեր երկիր․ Թաիլանդի ԱԳՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերումԻնչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասնել է«Ամանորյա շնորհավորանքներ ԱՄՆ-ին չենք ուղարկում»․ ՊուտինԴեյվիդ Բեքհեմն ու Սանտա Կլաուսը աստիճաններին նստած երգել են «Jingle Bells»-ըՓաշինյանին անվստահություն հայտնելը սարերի հետևում չէ. ՄամիջանյանՕդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողանի՝ Փաշինյանին նվիրած գրքում Թուրքիայի արտաքին քաղաքական նկրտումներն են․ ՄամիջանյանՓաշինյանը բացեց ԵԱՏՄ խորհրդի նիստըՆիկոլ Վովաևիչը կապի դուրս եկե՞լ է, նա այսօր հեռավար է վարելու նիստը. Պուտին (Video)Լուկաշենկոն ԵԱՏՄ նիստից առաջ վառելափայտ է կտրել․ Ria NovastiՈ՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է․ ՄամիջանյանՆիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակՀայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցըՈւՂԻՂ. «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ամփոփիչ ասուլիսըԴեկտեմբերի 26-ին ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի Մհեր ԳրիգորյանըՀայաստանի տարբեր թանգարաններից և մասնավոր հավաքածուներից կշեռքներ կցուցադրվեն Ռուսական արվեստի թանգարանումՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինիՆոյեմբերյանում երեխաները Ձմեռ պապիկից խաղաղություն են խնդրում. Ալլ ԱնանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 26-ի համարՓաշինյանը մտադիր է ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել տեսակապով․ ՏԱՍՍՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Վահագն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը 2 ամսովՈւՂԻՂ. Դատավարություններ Բաքվում. ի՞նչ է սպասվում Ռուբեն Վարդանյանին և Արցախի նախկին ղեկավարներինՕրվա խորհուրդ. դեկտեմբերի 26ամուսնալուծվելիս օրենքը կպարտադրի ամուսինների գույքի բաժանման հարցերը լուծի հաշտարարը.Հայաստան-ՌԴ ապրանքաշրջանառությունը 2024-ին կարող է գերազանցել 15 մլրդ դոլարըՈւկրաինայի հատուկ ծառայությունները փորձել են սպանել ՌԴ ՊՆ մի շարք բարձրաստիճան սպաների (Տեսանյութ)Հռոմից ընդամենը 100 կմ դեպի արևելք իտալացիները նշել են «սղիբիրյան» Սուրբ Ծնունդ (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top