«Ժողովուրդ». Պետբյուջեից 9 մլն դրամ՝ Ալեն Սիմոնյանի և մի քանի ՔՊ-ականների երեխաների համար
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ազգային ժողովից, Ամանորին ընդառաջ երեխաներին սպասվելու էր մյուզիքլ-ներկայացում, նվերներ, հեքիաթային շոու, որի ընթացքում հյուր պետք է գային Ձմեռ պապն ու էլֆերը։
ArmLur.am-ը նկատել է, որ տոնական միջոցառմանը ներկա են գտնվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Ալեքսեյ Սանդիկովը, Սոնա Ղազարյանը և ԱԺ այլ աշխատակիցեր իրենց երեխաների հետ միասին։
Պետական բյուջեից հատկացվել է 9 մլն 333 հազար դրամ։
Պաշտոնական փաստաթղթերով սահմանված է. «ՀՀ Ազգային ժողովի այգու ամանորյա ձեւավորումը եւ տոնական համերգային ծրագրի կազմակերպումը իրականացնել 2024 թ. դեկտեմբերի 25-ին: Այդ թվում՝ ԱԺ կենտրոնական դարպասների ձեւավորում՝ կ-աձեւ (Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով, խաղալիքներով եւ դարպասների լուսավորումով։ Կենտրոնական դարպասների դիմացի հատվածում պետք է տեղադրվի դեկորատիվ կամար եւ ձեւավորվի տոնական լուսավորությամբ: Տեղադրվելու է նաեւ ձնեմարդե 2 արձան՝ առնվազն 2.5 մետր բարձրությամբ (տեսքը, ձեւը եւ այլն Պատվիրատուի հետ համաձայնեցմամբ), եղեւնու բնական ճյուղերով։
2-րդ վրան – ՏԱՔ ԱՆԿՅՈՒՆ, թեյ՝ 600 հատ, կակաո՝ 1000 հատ, լուծվող սուրճ՝ 600 հատ,
3-րդ վրան – ՔԱՂՑՐ ԱՆԿՅՈՒՆ, որում կտրամադրվեն՝ պիշկի 1000 հատ, եւ ամանորյա թխվածքաբլիթ՝ 1000 հատ։
Բոլոր վրաններում կլինեն առնվազն 1000 հոգու համար նախատեսված անձեռոցիկներ։
Նախատեսվում է ԱԺ բակում տեղադրել ֆոտոզոնա՝ ձմեռ պապի հետ նկարվելու համար: Արհեստական ձյուն՝ Ձմեռ պապի գալու ժամանակ եւ փակման պահին: Ամանորյա գլխարկներ՝ 1000 հատ, որոնք էլֆերը կբաժանեն դարպասների մոտ:
Նախատեսվում է ԱԺ էլեկտրոմոբիլի զարդարում (Ձմեռ պապի ժամանման համար)։ Էլեկտրոմոբիլը կտրամադրվի Ազգային ժողովի աշխատակազմի կողմից։
Նախատեսված է իրականացնել ներկայացման կազմակերպում՝ ինտերակտիվ հայերեն մյուզիքլ՝ տեւողությունը առնվազն 1 ժամ»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում