Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ
Սպորտ
Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի մասին.
«Սիմոնեն իրեն ապացուցել է որպես գերազանց մասնագետ և շատ խելացի մարդ: Հանգիստ, առանց խուճապի եկավ, հարմարվեց ու նկատելի աճեց այս շատ կարևոր դերում։ Հիմնարար ասպեկտներից մեկն այն է, որ նա թիմի առաջատարն է և հաղթական ոգի է ներշնչում խաղացողներին»,- Մարոտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: