«Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»
ՎերլուծությունԵրեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ռուսական Ursa Major բեռնատար նավը խորտակվել է Միջերկրական ծովում՝ շարժիչի սենյակում տեղի ունեցած պայթյունից հետո։ Այդ բազմանշանակ հայտարարությունից հետո դեռ տիրում է լռություն, սակայն, ինչպես վստահեցնում են նաեւ ուկրաինական աղբյուրները, դա լռություն է փոթորիկից առաջ:
Այսինքն, եթե նավը խորտակվել է պայթյունից, ապա պետք է պատասխան լինի` ի՞նչ պայթյունի մասին է խոսքը: Առավել եւս, որ պայթյունի մասին խոսում է ոչ միայն ՌԴ ԱԳՆ-ն, այլ նաեւ, դրանից էլ առաջ, արեւմտյան աղբյուրները: Եվ ահա, մի փոքր փակագծերը բացեց նավի սեփականատեր ընկերությունը` «Оборонлогистика»-ն, հայտնելով, որ փրկված անձնակազմը (Լուսանկարում) հայտնել է երեք պայթյունի մասին: «Նավի անձնակազմի անդամների վկայության համաձայն՝ երեք անընդմեջ պայթյուն է տեղի ունեցել աջակողմյան առջևի հատվածում»,- հայտնել է ընկերությունը:
Երեք պայթյունն արդեն ոչ մի դեպքում պատահականություն չես համարի, ակնարկն ամենաուղիղ ձեւով ակնարկում է ահաբեկչական հարձակման մասին:
Բայց ո՞ւմ է պետք բեռնատար նավի վրա հարձակումը: Չնայածմ դատելով այն բեռից, որը նավը տեղափոխում էր, նման հարձակումը, այնուամենայնիվ, ոմանց պետք կգա:
Ըստ պաշտոնական տվյալների, նավը մեկնում էր Վլադիվոստոկ՝ տեղափոխելով «նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման համար» սարքավորումներ: Ավելի կոնկրետ` նավահանգստային կռունկներ՝ յուրաքանչյուրը 380 տոննա կշռող և 45 տոննա կշռող սառցահատների համար ծածկոցներ: Բեռնափոխադրումն իրականացվում էր «նավահանգստային ենթակառուցվածքների և Հյուսիսային ծովային ճանապարհի զարգացման» պետական առաջադրանքի շրջանակներում, եւ այս խորտակումով առնվազն ծրագրում ժամանակային լուրջ խախտումներ են լինելու: Այսինքն, սա բավականին ցավոտ հարված է Հյուսիսային ծովային երթուղու (Սուեզի ջրանցքի այլընտրանքի) զարգացման ծրագրի համար։
Հաջորդ դետալը. վերջին ժամանակներս շատ է խոսվում, որ Թրամփը ուկրաինական պատերազմի դադարեցման հետ կապված Պուտինին «լավ գործարք» է առաջարկելու: Այն է` պատերազմի դադարեցման դեպքում նա կնախաձեռնի, որ ամերիկյան մասշտաբային ներդրումներ գնան դեպի «Հյուսիսային ծովային երթուղու» զարգացում: Սա ԱՄՆ-ի համար եւս միանգամայն շահավետ նախաձեռնություն եւ երթուղի կարող է դառնալ, միայն թե դրա զարգացում միանգամայն ծանր հարված կլինի Բրիտանիայի համար:
Այսինքն, «Հյուսիսային ծովային երթուղու» մեծ ծրագրին հարվածելու առնվազն երկու շահառու սկսում է տեսանելի դառնա` Բրիտանիան եւ նրա մանկլավիկ Զելենսկի:
Եվ ահա, ուկրաինական արժանահավատ աղբյուրը, առանց դես ու դեն ընկնելու, հայտնում է. «Ռուսական բեռնատար նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, որոնք ցույց տվեցին թիրախը, տվեցին «ամբողջ երթուղին» և նույնիսկ օգնեցին տեղ հասցնել խաղալիքները:
Սա շուտով կհանրայնացվի: Բայց առայժմ իրենք՝ ռուսները, լռում են, քանի որ նրանց ձեռնտու չէ էսկալացիայի ավելացումը: Իսկ Ուկրաինայի պաշտոնական կառույցները լռում են, քանի որ դեռ չեն ցանկանում մինչեւ վերջ իջեցնել իրենց իմիջը Արևմուտքում, քանի որ սա իսկապես ահաբեկչական գործողություն է: Ինչպես այսօր տեղի ունեցած հատուկ հարձակումը, որի պատճառով խոցվեց «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի քաղաքացիական ինքնաթիռը»։
Բայց այն, որ փակագծերը սկսել են բացվել, նշանակում է, որ Մոսկվայում կա որոշում` մեղադրել Կիևին այս հարցում: Եվ այդ դեպքում, ըստ ուկրաինական աղբյուրի` «Հավատացեք, դժվար կլինի Ուկրաինայի համար: 100 տոկոսով կհոսանքազրկվենք»: Իսկ այկ նոր մասշտաբային հարվածները, որոնք այսօր հասցվեցին ումրաիկանա էներգետիկային, այդ ենթադրության հաստատումն են: