«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն, ով աշխատել է նաեւ «Նոայում» և «Արարատում» հարցազրույց է տվել RB Sport-ին։ Խոսելով ֆուտբոլի Հայաստանի ներքին առաջնության մակարդակի առաջխաղացման մասին ռուս մասնագետը նշել է.
«Ակնհայտ է, որ Հայաստանի առաջնությունը գնալով ուժեղանում է։ Դա ակնհայտ է, քանի որ հայկական թիմը հանդես էր գալիս Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի խմբում։ Առաջնության մակարդակը բարձրանում է, արտասահմանցի խաղացողներ են գալիս»:
Զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ռուսաստանի պերմիեր լիգայի միջեւ Գունկոն նշել է.
«Եթե վերցնենք մեկ խաղ, ապա յուրաքանչյուրը կարող է հաղթել յուրաքանչյուրին. դա ակնհայտ է: Եթե ավելի խորը նայենք, ապա, իմ կարծիքով, Հայաստանի առաջնության առաջատար թիմերը ՌՊԼ-ի ստորին և Առաջին լիգայի վերին հատվածին են մոտ:
Որպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի։
Սա առաջին հերթին ֆեդերացիայի աշխատանքն է, ենթակառուցվածքները, ժամանակակից դաշտերը, մրցումների անցկացման պայմանները։ Ամեն ինչ պետք է լինի առնվազն Ռուսաստանի առաջնության մակարդակով։ Հայաստանում կան մի քանի մարզադաշտեր, և բոլորը գտնվում են Երևանում։ Առաջնության և մրցումների օրացույցի անցկացումը մի բան է, որի վրա ֆեդերացիան պետք է աշխատի:
Ցավոք, այս աշխատանքը չի երևում արդեն չորս տարի։ Գալիս են որակավորված մարզիչներ, ֆուտբոլիստներ, դրա շնորհիվ խաղամակարդակը բարձրանում է, բայց առաջնության որակը մնում է ոչ այնքան բարձր մակարդակի վրա»,-ասել է ռուս մասնագետը։