Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան
Մշակութային«Իրավունք»-ի հետ զրույցում ամփոփելով 2024 թվականը՝ ՀՀ վաստակավոր արտիստ ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ ընդգծեց, որ վեց տարվա ամենօրյա ցնցումների մեջ է գտնվում հայ ժողովուրդն՝ «ազգադավ պատուհասի իրականացրած ողբերգություններից եւ տհաս բարբաջանքներից:
— Զարմանալի անամոթությամբ ու ստախոսությամբ՝ նրան կարելի է գրանցել Գինեսի գրքում՝ որպես մրցակցություն չունեցող ստախոս եւ դերասան: Տարեվերջին հայտարարեց, թե 1994 թվականին նախկին նախագահներն ամեն ջանք գործադրել են, որպեսզի Արցախը հանձնեն Ադրբեջանին, սակայն Ալիեւը չի վերցրել՝ սպասելով իր երազած հարբեցող խեղկատակին, ում էլ Ադրբեջանի ժողովուրդնը ուրախ-ուրախ ձոնեց՝ խեղկատակին վայել երգեր: Բայց ահա ազգադավ պատուհասն աննախադեպ եւս մի քայլ կատարեց՝ իր «ատլետիկ կառուցվածքով» հրավիրելով հաղթանակած նախկին նախագահներին ռինգի, սակայն բնականաբար, մերժվեց:
Սիրելի՛ ժողովուրդ, այնպես որ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս պատուհաս «վարչապետ» կոչեցյալին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ