Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուր Էսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի «Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ) Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ Ինձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը» Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-ի ՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸ Ըմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները

Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

Հայաստանյան ներկայիս վիճակի, քաղաքական ներքին խնդիրների, ինչպես նաեւ շատ այլ հարցերի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է ԱԺ նախկին փոխխոսնակ, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:
«2024-Ը ,ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, ԱՎԵԼԻ ՎԱՏ ԷՐ, ՔԱՆ 2023-Ն ԷՐ»


— Պարոն Շարմազանով, ամփոփելով 2024 թվականը՝ ինչպե՞ս կգնահատեք ներքաղաքական տարին:


— Խնդիրը միայն ներքաղաքական հարցադրումը չէ: Ես ամբողջ տարվա ընթացքում փաստեր եմ ներկայացրել, որ մեր պետության համար 2024 թվականը դժբախտաբար ավելի վատ էր, կորուստներով լի, քան 2023-ն էր: Կարծում եմ՝ պատճառն ակնհայտ է, որովհետեւ սրանք հանձնեցին Տավուշի 4 գյուղերը՝ դեմարկացիա եւ դելիմիտացիայի անվան տակ, եւ եթե սրանք մնան իշխանության՝ գնալով մեր կորուստները ավելանալու են: Դժբախտաբար, մի օրինաչափություն է առաջացել, որն իսկապես այդ կերպով կարելի է որակել: Դա այն է, որ պատերազմից հետո՝ ամեն տարի, նոր կորուստներ ենք ունենում (տարածքային, մարդկային) եւ հազար ու մի այլ ձեւի: Տեսեք, 2023 թվականին՝ Նոր տարուց առաջ, Կիրանցով հանգիստ կարող էինք գնալ, այդ չորս գյուղերը մերն էին, չէին տվել ոչ մի բան, Նիկոլը դեռեւս Անկախության հռչակագրից չէր հրաժարվել: Այսօր ինքն արդեն Կիրանցի չորս գյուղերը տվել է, Ադրբեջանի 300.000 վերաբնակիչների,Անկախության հռչակագրի, Սահմանադրությունը փոխելու մասին է խոսում: Այսինքն, եթե սրանք մնան, մենք գահավիժելու ենք: Ես դեռեւս 2018 թվականից սկսած սա եմ ասել եւ մարդիկ, ընդդիմադիր ուժերը, ում համար պետականությունն ու ազգային պետությունը ՝ դրանք բացարձակ արժեք են, չեմ ասում, որ լինեն նույն կարծիքին, բայց կարելի է սառեցնել բոլոր հակասությունները՝ գլխավոր չարիքին հեռացնելու համար: Սա պետք է լինի մեր հիմնական  անելիքը:


— Իսկ սպասումները 2025 թվականից ինչպիսի՞ն են:


— Սպասումը մեկն է: Պետք է ազգային, պետական հարցերը դառնան առաջնային: Սա միայն քաղաքական հարց չէ, սա մեր գոյաբանական հարցն է: Հայաստանը վերածվելու է ադրբեջանացմա՞ն, թե՞ Հայաստանն ու հայ ժողովուրդը կարողանալու է փրկել իր պետականության փշրանքները: Եթե մի մարդ դուրս է գալիս Վազգեն սպարապետի դեմ, մեր ազգային արժեքների դեմ, մեր հաղթանակներին դեմ, եթե իրենք ասում էին հանուն ոչնչի է եղել, ինչ եղել է, ապա ի՞նչ ասել նրանց մասին: Բա եթե հանուն ոչնչի է եղել, կամ՝ 1994 թվականից սկսած ամեն ինչ վատ է եղել, ու այդ ժամանակվանից նախկինները բանակցում էին Ղարաբաղը տալու շուրջ, Ալիեւն ինչո՞ւ չէր վերցնում: Սպասում էր, որ Նիկոլը Ենոքավանից գար, մեծանար, հասակ առներ, թրաշ պահեր, թրաշվեր, որ իրենից վերցնե՞ր, հա՞: Տրամաբանությունը ո՞րն է: Մենք այսօր ապրում ենք, դժբախտաբար, մեր ազգային ամոթի դարաշրջանում: Սա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է:


«ԲԱՆԱՎԻՃՈՂ ԷՐ, ԹՈՂ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՆԱՎԻՃԵՐ»


— Լինելով ազգային կուսակցության ներկայացուցիչ` ինչպե՞ս եք պատկերացնում նման խնդրի հանգուցալուծումը:


— Իմ պատկերացումը հետեւյալն է՝ իհարկե, եթե Նիկոլ Փաշինյանը դեռ մնացել է իշխանության, ապա բոլոր ազգային, պետական ուժերը, գործիչները, նույնիսկ սովորական քաղաքացիները, ում համար Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը բացարձակ արժեք են, բնականաբար, չեն տա թշնամուն մեր հայրենիքը: Ես Նիկոլը չեմ է, որ երկիրը փոքրանա, ասեմ՝ երջանկություն է: Ես ինչպե՞ս կարող եմ դա ասել: Եթե չի ստացվել, ապա մենք բոլորս չենք հասել մեր նպատակին, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է տառապենք մազոխիզմով եւ լացենք: Պետք է մեր մեջ ուժ գտնենք եւ համազգային համախմբմամբ հեռացնենք այս չարիքի իշխանությանը: Սա է, այլ տարբերակ աշխարհը չի գտել:


— Բանը հասավ նրան, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրեն թույլ տվեց ասել, թե՝ իշխանության համար այսպիսի ընդդիմություն ունենալը նվեր է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Իրենք էլ Ալիեւին արժանի իշխանություն են:


— Փաշինյանը հնչեցրեց, թե պատրաստ է նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել իր ասածները: Ի՞նչ կասեք այս մասին:


— Բանավիճող էր, թող Ալիեւի հետ բանավիճեր եւ հայկական շահերը սպասարկեր, գերիներից խոսեր, բանավիճող էր, թող Արցախը պահեր: Այն, որ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ՝ իր խոսքին տեր լիներ, այլ ոչ թե ասեր՝ Արցախն այսօր արդեն Ադրբեջան է: Մի մարդ, որը ասել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ ու այսօր Ալիեւից լավ է հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է՝ դրա հետ ի՞նչ պետք է բանավիճել: 1+1 ի՞նչ է, 2 չէ՞, բայց եթե մի տգետ կանգնի եւ ասի, որ 6 է՝ ես ինչպե՞ս պետք է գնամ նրան ամեն րոպե համոզեմ, որ 1+1=2: Նիկոլի համար՝ 1+1 ամեն ինչ է, բացի 2-ից: Դրա համար ի՞նչ բանավիճենք: Ես փաստեր եմ ներկայացրել եւ ասել եմ, որ հենց Նիկոլն է ասել, որ բանակցությունը սկսում եմ իմ սեփական կետից, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից: Ինքն է ասել չէ՞, ինքն է ասել` ինչ պետք է՝ այն էլ բանակցում եմ: Տեսանք իր բանակցածը: Ինքն է ասել չէ՞, որ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, մի՛ խառնվեք, ինձ մի՛ խանգարեք:
Իր շատ  կողմնակիցներ կային, որոնք ասում էին, թե՝ մի՛ խանգարեք մեր վարչապետին, թողեք թող աշխատի: Աշխատեց, տեսանք իր աշխատածը: Չորս գյուղերը տվեց՝ որպես դելիմիտացիա: Ի՞նչ դելիմիտացիա, դա կապիտուլյացիա՛ է: Հիմա էլ Խաղաղության պայմանագիր է շոշափում: Ալիեւի վերջին հարցազրույցը լսե՞լ եք: Ալիեւը Խաղաղության պայմանագրի չի գնալու, ինքը ամեն օր նոր պահանջներ է դնելու՝ մինչեւ իր հոր արձանը այստեղ չդնի: Մինչեւ Երեւանի պետական համալսարանը չդառնա Ադրբեջանի համալսարան, մինչեւ Երեւանը Իրիվան չդառնա, մինչեւ Հայաստանը Արեւմտյան Ադրբեջան չդառնա, մինչեւ Հայաստանը թուրքական վիլայեթ չդառնա:
Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանի թրքացման քաղաքականությունը: Ամեն ինչ շատ պարզ է: Դրա համար եմ ասում՝ ձեւը պետք է գտնենք, կոնսեսուսի գանք: Ընդդիմադիր, ազգային մտածող ընդդիմությունը պետք է միավորվի՝ կապ չունի մեկն ինձ է կպել, մյուսին է կպել, թե` մեկ ուրիշին: Իմ անձը, ինչպես նաեւ մյուսի անձը եւ յուրաքանչյուրիս անձը շատ ավելի ցածր է, քան պետությունը: Ի վերջո, մեր տղաները հանուն ոչնչի չեն նահատակվել, որ հիմա Եռաբլուրում են: Նիկոլ Փաշինյանն ուզում է մեզ համոզի, որ Հայաստանը Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակում առավել լավ կլինի, քան ինչպես եղել է: Այսինքն, այդ մարդը մեզ ուզում է համոզել, որ երբ Շուշին հայկական էր՝ դա վատ էր, դժգույն էր: Այ հիմա լավ է, երբ Շուշին ադրբեջանական է: Իրեն թվում է, որ ինքը սափրվել է, այդ իր պիտակը` կապիտուլյանտի, հողատուի, երկիրը հանձնողի մաքրվելու է: Չի՛ մաքրվելու: Հազար տարի էլ անցնի՝ չի՛ մաքրվելու: Մեր խնդիրը պետք է լինի ազգային պետականության անկախության խոսույթը պահելը: Այսօր մենք պետք է մի բան հասկանանք, որ եղածը պահելը պետք է լինի մեր խնդիրը: Ես ոչ թե մեծ նպատակներին դեմ եմ, բայց այսօրվա իրավիճակում մեր խնդիրը պետք է լինի եղածը պահելը, բայց այդ եղածը կլինի պահել, եթե սրան հեռացնենք: Կյանքը ցույց է տվել, որ 2020 թվականից հետո՝ այդպիսի տարի չի եղել, որ այս մարդը որեւէ բան չտա: Գորիս-Կապան ճանապարհը տվեց, ասաց տվեցի, որ միջանցք չուզեն, բայց տվեց, կրկին ուզեցին: Մաքսակետ դրեց՝ ասաց դրեցի, որ միջանցք չուզեն, հետո մինչեւ դա Ջրականի մեր զորքերը բերեց Սյունիք ու կրկին ասեց տվեցի, որ միջանցք չուզեն, հետո 30% Սեւ լիճը գրավեցին, ասաց հո ես 30% Սեւ լճի համար չէի՞ կռվելու: Մինչդեռ պետության ղեկավարի սուրբ պարտականությունը պետք է լինի Հայաստանի ինքնիշխան տարածքի անվտանգությունը պահելը՝ ըստ Սահմանադրության: Այդ ինչպե՞ս է, որ քո իշխանությունը ատամներովդ պահում ես, ոստիկանությունով ու ամեն ինչով, բայց պետությունը չես կարողանում պահել: Հենց իր իշխանությանը մի բան է սպառնում, խառնվում է իրար, պաշտոններից է հեռացնում, քրեական գործեր է հարուցում, շանտաժ է անում, դա կարողանում է անել, բայց Հայաստանի սահմանների հարցը լուծել՝ ո՞չ: Իր համար կա մի սրբություն՝ իր աթոռը, եւ կապ չունի այդ աթոռը պահելու համար ինքն ում հետ կդաշնակցի՝ Ալիեւի, Էրդողանի, թե` Հռոմի պապի:


«ԱՅՍ ՉԱՐԻՔԻ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԹՐՔԱՑՈՒՄ»


— Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ապրող Աննա Հակոբյանի ակտիվությունն ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Ես կանանց չեմ մեկնաբանում:


— Արդեն տարիներ շարունակ տեսնում ենք, որ ընդդիմությունը հավաքվում է, փորձում է ընդվզել եւ հանրությունն իսկապես գալիս է նրանց շուրջը համախմբվելու: Բայց, կարծես, այդ էներգիան միտումնավոր կերպով մսխվում է: Այս ամենն ինչպե՞ս կմեկնաբանեք:


— Չեմ կարծում, որ հրապարակավ ես պետք է քար նետեմ ընդդիմության վրա: Ասեմ` ինչու, որ ոչ թե ընդդիմությունը չունի սխալներ կամ չունի թերացումներ, այլ զուտ նրա համար, որ ես կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք ծրագիր մշակել: Առանց ծրագրի փողոց դուրս գալը՝ կարող է նոր հիասթափություն առաջացնել:


— Պարոն Շարմազանով, չե՞ք կարծում, որ այդ ծրագիրը վաղուց պետք է լիներ:


— Ծրագիրը կար, բայց դրանից զատ մեկ բան էլ պետք է ընդգծեմ: Մեր կուսակցությունն ու ես չենք եղել նախաձեռնող, այլ միշտ եղել ենք աջակցող: Այսինքն՝ մարդիկ դուրս են եկել, եւ դա մենք չենք նախաձեռնել ու լրացուցիչ օժանդակության կարիքը չի եղել: Ես մի բան գիտեմ, որ առանց համազգային ընդվզման՝ այս անձնավորությանը եւ այս ռեժիմին չի կարելի հաղթել, բայց երկրորդն էլ պետք է ասեմ: Ես չեմ ուզում մեր ժողովրդի ուղղությամբ քար նետեմ, բայց մի բան էլ կա: Այո, ընդունում եմ, որ մայիսի 9-ին կար շատ մարդ: Երեւի թե եղավ ոչ վճռականություն, կամ ծրագրի բացակայություն, կամ կառավարական թերացում: Ես դա չեմ ուզում մեկնաբանել, բայց կոնկրետ բան կարող եմ ասել: Նիկոլ Փաշինյանն ավելի քիչ կողմնակից ունի, քան` ընդդիմադիրները: Մեր խնդիրը նրա մեջ է, որ այն 50+1-ը, որը Նիկոլին դեմ է՝ կենտրոնացնենք ինչ-որ մի տեղ եւ ոչ թե մի անձի շուրջ, այլ՝ գաղափարի: Հենց դա ստացվեց՝ Նիկոլը գնալու է:
Ես իմ առաջարկն ասել եմ, մենք մեր համագումարին էլ ենք ասել, հենց ինքս էլ եմ բազմաթիվ անգամներ ասել, որ անձնական ամբիցիան պետք է դնենք մի կողմ եւ առաջ բերենք Հայաստանի պետության փրկությունը: Ոչ թե պետք է մտածել իշխանության գալու, այլ իշխանափոխության մասին: Սա է խնդիրը: Ըստ երեւույթին, մեր խնդիրը ոչ թե պետք է լինի Շարմազանովի իշխանության գալը, այլ Նիկոլի իշխանությունից հեռանալը: Երբ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այդպես ոչ միայն կխոսեն, այլ նաեւ կգործեն՝ ես հնարավորություն կտեսնեմ:
Բայց չեմ ուզում Ամանորի նախօրեին միայն վատատեսական սցենարներ ասել: Կարող եմ, որպես պատմաբան, ասել, որ մենք ունեցել ենք ավելի վատթարագույն եւ ողբերգական շրջաններ: Սակայն հիմա պետք է հնարավորինս սառեցնել տարաձայնություններն ընդդիմության մեջ, որոնք քիչ չեն եւ կենտրոնանալ՝ պայքարելով այս չարիքի ռեժիմի դեմ, որը Հայաստանը տանում է դեպի թրքացում, որը մսխել է մեր հաղթանակները, որը դեմ է դուրս եկել Եռաբլուրին, Ծիծեռնակաբերդին եւ Սարդարապատի խորհուրդներին:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






Ուկրաինայի հատուկ ծառայությունները կարող են ահաբեկչական գործողություն նախապատրաստել Մոսկվայում. Ռուսական աղբյուրԷսկալացիա է լինելու. Ինչ սցենար են հավանական համարում ուկրաինական աղբյուրները գալիք տարի«Ինտերի» ֆուտբոլիստներն իրենց մայրենի լեզվով շնորհավորել են երկրպագուների Ամանորն ու Սուրբ ծնունդը(տեսանյութ)Սպերցյանը` «Կրասնոդարի» առաջին շրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստԻնձագին հաղթական ոգի է ներշնչում ֆուտբոլիստներին. «Ինտերի» նախագահ «Ռուսական նավը խորտակեց ուկրաինական ԳՌՈՒ-ն` բրիտանացիների ցուցումով, ինչպես «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռը»Վերջին 25 տարիների լավագույն ֆուտբոլիստներն ըստ Goal.com-իՇԱՏ ՍՈՒՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԱՌԱՋԻԿԱ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏԵՍՆԵԼՈՒ ԵՆՔՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՓՈԽԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՈՂՋ ԲԱԼԱՆՍԸԸմբշամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները Աղբահանության վճարը՝ ըստ մետրերի. ՔՊ-ն շարունակում է ծանրացնել քաղաքացիների կյանքըՈրպեսզի Հայաստանի առաջնությունը հասնի ՌՊԼ-ի մակարդակին, շատ բան պետք է փոխվի.ԳունկոԱղմկիր որքան ուզում ես. Տեր-Պետրոսյանն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյան 26 րոպեում 11 հզոր պայթյուն է որոտացել Խարկովում (Տեսանյութ)Սիրելի՛ ժողովուրդ, շարունակիր զարմանալ եւ ցնցվել, քանի որ դու կարգեցիր քո գլխին այս «վարչապետ» կոչեցյալին. Ներսիսյան33 տարի առաջ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:35-ին Կրեմլի գագաթից իջեցվեց ԽՍՀՄ դրոշը (Տեսանյութ)Համացանցում հայտնվել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման կադրերը (Տեսանյութ)Իրենք այդ փողից հրաժարվողը չեն. Մանուկ ՍուքիասյանԿրթվելը նորաձեւ չէ, պարտադիր էՍա մեր ազգային ամոթի ժամանակաշրջանն է. Էդուարդ ՇարմազանովԱխոյանն Ամանորը կդիմավորի տնային կալանքի մեջ2025-ին Ավինյանին իմպիչմենտ կհայտնե՞նՈվքեր են մասնակցելու Գյումրիի ընտրություններին եւ ինչու խաղի մեջ մտցրեցին ՍարիկինՌուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. ԶախարովաԹող 2025-ին իմ հայ ազգը արթնանա խոր քնից. Պապ ԻսպիրյանՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվելՈ՞վ է Նիկոլին «վարակել» կորոնավիրուսով.Armenian infoՀամացանցում կադրեր են հրապարակել կործանված ադրբեջանական ինքնաթիռի սրահից (տեսանյութ)Ինչ նպատակներ ունի 2025-ին դերասան եւ արդեն լեռնագնաց Գեւորգ ԳրիգորյանըԱիդա Սարգսյանի ծննդյան շքեղ խնջույքը՝ ԱՄՆ-ում... Երգչուհին նշում է 50-ամյակըՔՊ-ական Կոնջորյան Հայկոն Նիկոլին մերկացնող խոստովանություն է արել.Armenian infoԳյումրիի արտահերթ ընտրությունները ՔՊ-ի համար խոստանում են լիքը «կինդր սյուրպրիզներ». ԲԱՄԲԱՍԱՆՔԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկմանԷրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբՇատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերըԱկանջը կանչի Կարապետ Պողոսյանի. ԶԱՐՄԱՆՔՏարին ամփոփում ենք՝ կրկին մաղթելով՝ առանց Նիկոլ-Աննա Հայաստա՛նԲրիտանացին նվաճել է Կիլիմանջարոն՝ մեջքին 30 կգ քաշով սառնարան կապած«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով Չինական անապատում տեղադրվել են ուղտերի լուսացույցներ՝ խցանումներից խուսափելու համար Մարսի վրա գարուն է սկսվել. գիտնականներն արձանագրել են գարնանային «սառցե պայթյուններ»«Նրանք բարձր պահեցին Իրանի պատիվը»․ նախագահ Փեզեշքիանը հանդիպել է նահատակ հայերի ընտանիքներինՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-ՇիբանիԿրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովինԻրականացվել է Բեյրութ-Երեւան 5 չվերթ, ՀՀ են ժամանել Սիրիայի մոտ 100 քաղաքացի. ՀԿԽԸ-ից մանրամասնում ենԿրոնական խորհրդանիշները վերադառնում են, հետաքրքիր կլիներ, եթե պարզվեր, որ Դաջալը վաղուց ՀՀ-ում է․ քաղաքագետՀայաստանի և Ռուսաստանի հավաքականները հնարավոր է ընկերական խաղ անցկացնեն«Ինտերի» նախագահը` ակումբի տրանսֆերային ծրագրերի մասին Ֆաշիզմի դեմ դրոշակակիրն այսօր Ռուսաստանն է, մենք պետք է լինենք նրա կողքին այս պայքարում. Ղազարյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top