ՀՀԿ եւ Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության ԵԿ-ների միջեւ համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
Ներքաղաքական2024 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Բհարաթիա Ջանաթա կուսակցության երիտասարդական կազմակերպությունների միջեև:
Համաձայնագիրը ստորագրել են՝ Բհարաթիա Ջանաթա կուսակցության անունից՝ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Անուբհավ Դվիվեդին, իսկ Հանրապետական կուսակցության անունից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
«Այս համաձայնագիրը կարեւոր հիմնաքար է երկու ժողովուրդների միջեւ գործընկերային հարաբերությունների խորացման, երիտասարդության ոլորտում համագործակցության ամրապնդման եւ համատեղ ծրագրերի իրականացման համար», - նշել է ՀՀԿ ԵԿ ղեկավարը: