Էրդողանը շնորհավորել է Միխաիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միխայիլ Կավելաշվիլիին շնորհավորել է Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Ինչպես նշել է Էրդողանն իր շնորհավորական նամակում, նա լիովին վստահ է, որ երկկողմ հարաբերություններն ու սերտ համագործակցությունը երկու երկրների միջև կշարունակեն զարգանալ։
«Հարգելի՛ նորընտիր նախագահ, իմ և իմ ժողովրդի անունից անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մեզ կապում է Վրաստանի հետ սերտ մերձեցումն ու ռազմավարական գործընկերությունը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություն այս պատվաբեր պարտքի կատարման գործում։ Լիովին վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մենք կշարունակենք զարգացնել բարեկամական հարաբերությունները և սերտ համագործակցությունը մեր երկրների միջև, ինչը համահունչ է մեր արտաքին շահերին և ծառայում է տարածաշրջանի բարգավաճման ապահովմանը։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ փոխանցել իմ բարեմաղթանքները։ Ձերդ գերազանցությանը մաղթում եմ առողջություն և բարգավաճում, իսկ բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ վերածնունդ և երջանկություն»,- ասված է Էրդողանի շնորհավորական նամակում, որը տարածել է «Վրացական երազանք»-ի մամուլի ծառայությունը։