Շատ հաստատություններ փակվել են, դպրոցն ու եկեղեցին են դեռ գործում. ի՞նչ են պատմում սիրիահայերը
Հասարակություն«Իրավունք»-ը զրուցել է Հայաստանում ապրող հալեպահայ ՀԱԿՈԲ ՄԱՐԱՆՅԱՆԻ հետ: Նա իր խոսքում նշեց, որ իր հարազատները դեռ շարունակում են մնալ Սիրիայում՝ անորոշության մեջ: Բարեկամների հետ կապ պահպանում են, օրերս էլ նրանք տեղեկացրել են, որ ջուրն ու լույսն արդեն կարգավորված են եւ որոշ այլ հարցերի նույնպես լուծումներ տրվել են:
Մարանյանը, միեւնույն ժամանակ, նշեց, որ Սիրիայի որոշ քաղաքներում շարունակում է կապի, ինչպես նաե՝ւ գազի եւ լույսի խնդիրները: Ավելին, տրանսպորտը չի աշխատում, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել՝ Հալեպից Բեյրութ տեղափոխվելու համար:
Սահմանային խնդիրները նույնպես շարունակում են մնալ չլուծված եւ շատ հարցերի պատճառով մարդիկ վախենում են քայլեր կատարել: Թերեւս այս պահին դպրոցն ու եկեղեցին են, որոնք դեռ գործում են, բայց դրա հետ մեկտեղ նաեւ շատ այլ հաստատություններ փակվել են ու չեն աշխատում մինչ այժմ:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ