ՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք. Մալխասյան
ՆերքաղաքականՀՀ գլխավոր դատախազությունը Փաշինյանի գործողությունները համարում է անեծք: Այս կերպ է մեկնաբանում գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կինը՝ ԱՆԳԻՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ, այն, ինչ կատարվում է ամուսնու անվան շուրջ:
«Այսօր Քննչական կոմիտեն նոր գործ է ուղարկել դատարան՝ Կարապետ Պողոսյանի վերաբերյալ: Ըստ մեղադրանքի, Պողոսյանը տարիներ առաջ մի գրառում է արել եւ նշել է. «Նիկոլ, դու չպետք է մեռնես, դու պետք է ապրես եւ զգաս այն ամբողջ ցավը, ինչը մենք են զգացել քո գործողությունների պատճառով»: Նախաքննության ընթացքում քննիչը դիմել է ՀՀ փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ եւ ստացել թիվ 1275423 եզրակացությունը, որտեղ փորձագետը հայտնում է, որ Պողոսյանի արտահայտած մտքում չկա բռնության կոչ կամ քարոզ, միտքը հնարավոր է դիտարկել միայն որպես անեծք։ Փաստացի չկա, որեւէ հիմք կամ հանցակազմ, որ նշված գործը գնա դատաքննության, բայց Գլխավոր դատախազության պնդմամբ չի կարճվել։ Ստացվում է, որ գլխավոր դատախազությունը Կարապետ Պողոսյանի կողմից թվարկված փաշինյանական գործողությունները գնահատում է որպես անեծք եւ փորձում ենթարկել պատասխանատվության։ Իրականում՝ այո՛, մենք էլ ենք համարում, որ Ննիկոլը անեծք է մեր երկրի գլխին, եւ նրան պետք է դատել, բայց հենց նրան ու իր թիմին», - գրել է նա: