Կրեմլում ակնկալում են, որ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
ՄիջազգայինՄոսկվան ակնկալում է ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը տեսակապակով։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչպես հայտնի է, ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին։
«Հուսով ենք, որ վաղը նա կկարողանա մասնակցել տեսակոնֆերանսին»,- հայտարարել է Պեսկովը։
Հայաստանի վարչապետը չի մասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգում։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Փաշինյանը հայտնել է, որ դեկտեմբերի 23-ին և 24-ին անցել է ինքնամեկուսացման և աշխատում է հեռավար։ Հաջորդ օրը նրա ախտորոշումը բացասական է եղել։ Քաղաքական գործիչը վերադարձել է աշխատանքի, սակայն խորհրդակցել է գործընկերների հետ և որոշել, որ չի գնալու ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։