Ալիևը, AZAL ինքնաթիռի կործանման պատճառով, Ռուսաստանից վերադառնում է Բաքու
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանից վերադառնում է Բաքու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից՝ կապված Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարի հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ադրբեջանական պաշտոնական աղբյուրը։
«Ողբերգության հետ կապված՝ Ադրբեջանի նախագահը վերադառնում է Բաքու»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը, ինչպես հայտնել ենք, վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Լրատվամիջոցների նախնական տեղեկություններով՝ պատճառը օդանավի բախումն է թռչունների երամի հետ։
Ինքնաթիռում սկզբում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության օպերատիվ շտաբի տվյալներով՝ 25 մարդ ողջ է մնացել, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։