«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»․ Ասադ Հասան ալ-Շիբանի
ՄիջազգայինՍիրիայի արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին Իրանին կոչ է արել հարգել Սիրիայի ժողովրդի կամքն ու երկրի ինքնիշխանությունը։ Այս մասին նա դեկտեմբերի 25-ին գրել է X սոցիալական ցանցում, փոխանցում է Iz ru-ն։
«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Մենք զգուշացնում ենք Թեհրանին Սիրիայում քաոս չտարածել», ասել է Սիրիայի արտգործնախարարը։
Ալ-Շիբանիի խոսքով՝ Սիրիան Իրանին կոչ է անում պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների հետեւանքների համար։